ԳԵՆԱՐԻՈՍ ՂՈՐՂԱՆՅԱՆ

Կոմպոզիտոր, դաշնակահար

30 ապրիլ, 1858 - 23 փետրվար, 1890

Գենարի Կորգանով

Ծնվել է Վրաստանի Ղվարելի Կախեթիայում: Եղել է երգիչներ Հովհաննես Ղորղանյանի և Կոնստանտին Ղորղանյանի, երգչուհիներ Հեղինե Ղորղանյանի, Մարիամ Ղորղանյանի և Նինա Ղորղանյանի եղբայրը: Թիֆլիսում աշակերտել է Է.Էպշտեյնին: 1874-76թթ սովորել է Լայպցիգի (դաշնամուր, դասատու՝ Է.Ռայնեկե), 1877-78թթ՝ Պետերբուրգի (դաշնամուր, դասատու՝ Լ.Բրասեն) կոնսերվատորիաներում: 1879թ-ից ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում: 1889թ. Պյոտր Չայկովսկու խորհրդով կոմպոզիցիայի դասեր է առել Ա.Տանեևից: Գրել է ռոմանսներ Ա.Պուշկինի, Ա.Տոլստոյի, Մայկովի, Ֆետի բանաստեղծությունների տեքստերով, դաշնամուրային երկեր, որոնց մի մասում («Բայաթի», «Նոր բայաթի», «Հայկական ռապսոդիա», «Կովկասյան ռապսոդիա») օգտագործել է հայկական ժողովրդական երգեր ու պարեղանակներ: Կատարել է աշուղական («Պաղ աղբյուրի մոտ»), ժողովրդական («Սիրուհիս») երգերի մշակումներ: Լինելով հայ կոմպոզիտորական դպրոցի առաջին ներկայացուցիչներից՝ նպաստել է հայկական պրոֆեսիոնալ երաժշտական ձևերի զարգացմանը: Նրա դաշնամուրային էտյուդները տեղ են գտել Լայպցիգի կոնսերվատորիայի ուսումնական երկացանկում: Մահացել է Դոնի Ռոստովում, թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի հայկական պանթեոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար