Գարեգին Երիցյան

Բեմանկարիչ, դրամատուրգ

Սուրեն Արևշատյան

Մշակութային գործիչ, իրավաբան

Ժաննա Թովմասյան

Դերասանուհի

Մհեր Բեժանյան

Բանաստեղծ

Կարեն Գևորգյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Մելանյա Աբովյան

Օպերային երգչուհի

Գարուշ Հարյանց

Բանաստեղծ, դրամատուրգ, բեմադրիչ

Արա Ղևոնդյան

Գեղանկարիչ

Մարիամ Ադամյան

Դերասանուհի

 

 

 

 

ՀԵՆՐԻ ԷԼԻԲԵԿՅԱՆ

Գեղանկարիչ, քանդակագործ

2 հունվար, 1936 - 20 հոկտեմբեր, 2019

Ծնվել է Թբիլիսիում: Եղել է գեղանկարիչներ Վաղարշակ Էլիբեկյանի որդին, Ռոբերտ Էլիբեկյանի եղբայրը: 1967թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1968-71թթ ապրել է Մոսկվայում, 1972թ-ից՝ Երևանում: Գեղանկարչական գործերից են՝ «Կոմպոզիցիա» (1956թ.), «Մարդը տարածության մեջ» (1996թ.), «Հակոբ Ջարախյանի հիշատակին» (1982թ.): 1990թ-ից ստեղծել է վերացական բնույթի, վառ, բազմագույն գամմայով կոմպոզիցիաներ: Քանդակներին բնորոշ են պլաստիկական ձևերի հակադրությունները («Կնոջ մարմին», փայտ, 1972թ., «Կնոջ դիմաքանդակ», տուֆ, 1981թ.): Կատարել է նաև բեմականացված ակցիաներ՝ «Գ.Յակուլով» (1985թ.), «Գեղանկարչություն և քանդակագործություն ժամանակի և տարածության մեջ» (1986թ.), «Հայաստանը երեկ, այսօր, վաղը» (1993թ.), «Սիրեցեք մարդուն» (2001թ.), «Համլետը Համլետ չէ կամ վրեժխնդրություն հոր համար» (2003թ.): Ձևավորել է Ֆ.Դյուրենմաթի «Խաղում ենք Սթրինդբերգ» (1975թ.), Ե.Չարենցի «Երկիր Նաիրի» (1977թ.), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (1978թ.) ներկայացումները: Ստեղծագործությունները գտնվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների պետական թանգարանում, Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանում, Մոսկվայի Ա.Սախարովի անվան «Խաղաղություն, առաջընթաց և մարդու իրավունքներ» թանգարան-հասարակական կենտրոնում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում և այլ քաղաքների թանգարաններում և հավաքածուներում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թբիլիսիում (1982թ.), Երևանում (1987թ., 2010թ.): 1990թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2012թ.՝ ՀՀ նախագահի մրցանակին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար