ԼՅՈՒԴՎԻԳ ԲԱԶԻԼ

Կոմպոզիտոր, ջութակահար

15 ապրիլ, 1931 - 17 օգոստոս, 1990

Լյուդվիգ Բարսեղյան

Ծնվել է Իրանի Համադան քաղաքում: 1954թ. ավարտել է Հռոմի Սանտա-Չեչիլիա կոնսերվատորիայի ջութակի, 1956թ.՝ կամերային երաժշտության դասարանները, անցել կոմպոզիցիայի դասընթաց: 1959-61թթ ղեկավարել է Թեհրանի «Արարատ» միության երգչախումբը, եղել «Հայ երգ» երգչախմբի հիմնադիրներից: 1965թ. տեղափոխվել է Մյունխեն: Գրել է լարային կվարտետներ, Գրիգոր Նարեկացու, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի տեքստերով մեներգեր ու խմբերգեր, որոնցում յուրովի է օգտագործել հայ ժողովրդական և միջնադարյան հոգևոր երաժշտության լադաելևէջային ու ռիթմիկ հատկանիշներ, մշակել հայ ժողովրդական և աշուղական երգեր: Երաժշտի ստեղծագործությունները տպագրվել են Թեհրանում և «Արդի հայ երաժշտություն» մատենաշարով՝ Իտալիայում: Մահացել է Մյունխենում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար