ԱՐԱՄ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ

Դերասան

31 դեկտեմբեր, 1890 - 27 հունվար, 1971

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան Դորի Ամիրբեկյանի եղբայրը: 1912թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1912-15թթ սովորել է Պետերբուրգի ժողովրդական կոնսերվատորիայում, 1921-22թթ` Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում: Խաղացել է Թիֆլիսի, Բաթումի, Լենինականի, Երևանի թատրոններում: 1925թ-ից նկարահանվել է հայկական ֆիլմերում: Հիմնականում հանդես է եկել կատակերգական դերերում, ստեղծել նախահեղափոխական Հայաստանի գյուղացիների տիպական կերպարներ: Ֆիլմերից են` «Զարեհ», «Շորն ու Շորշորը», «Սեքսիկական դիպլոմատներ», «Ծառա», «Գողը», «Թամբալը», «Գիքոր», «Քաջ Նազար», «Մոր սիրտը», «01-99» և այլն: 1964թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար