Հովհաննես Վանանդեցի

Բանաստեղծ, մշակութային գործիչ

Էդուարդ Աբալյան

Դերասան, կինոռեժիսոր

Ռաֆիկ Խաչատրյան

Քանդակագործ

Զավեն Կոշտոյան

Քանդակագործ

Լևոն Մութաֆյան

Թատերագետ

Աղվան Վարդանյան

Պետական գործիչ, բանաստեղծ

Շահանե Մեժլումյան

Հաղորդավար, լրագրող

Աննա Կասյան

Օպերային երգչուհի

Միլիտոն Կիրակոսյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԶՈՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ջութակահար

Ծնվել է 1929թ. օգոստոսի 9-ին, Երևանում: 1947թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան, 1953թ.՝ Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: 1953-93թթ եղել է Հայֆիլհարմոնիայն մենակատար: Կատարել է հայ, ռուս, վրացի և այլ ազգերի կոմպոզիտորների մի շարք ստեղծագործություններ, ձայնագրվել ռադիոյի և հեռուստատեսության բազմաթիվ հաղորդումներում, թողարկել ձայնասկավառակներ: 1957-62թթ դասավանդել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1962թ-ից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1983թ-ից՝ պրոֆեսոր): 2000թ-ից աշխատել է Էջմիածնի երաժշտական դպրոցում՝ որպես խորհրդատու: 2003թ-ից եղել է Երևանի երաժշտական ուսումնարանի պետական հանձնաժողովում: 1963թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: