Գևորգ Աբով

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Գեղամ Ասատրյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վլադիմիր Աբաջյան

Դերասան, ասմունքող

Ավիկ Իսահակյան

Գրականագետ

Հասմիկ Ալեքսանյան

Դերասանուհի

Ալբերտ Սոխիկյան

Ճարտարապետ, դիզայներ

Սևան Նագգաշյան

Գեղանկարչուհի, մուլտիպլիկատոր

Պետրոս Ղազարյան

Հաղորդավար, լրագրող

Ռոզի Ավետիսովա

Դերասանուհի

Մարիա Ենոքյան

Հաղորդավար, պարուհի

 

 

 

 

ՕԼԳԱ ՄԵԼԻՔ-ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Կինոռեժիսոր

19 սեպտեմբեր, 1926 - 17 ապրիլ, 1998

Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին): Եղել է բեմադրիչ Զավեն Տատինցյանի կինը: 1950թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը: 1950-80թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1956թ-ից եղել է հայկական հեռուստաստուդիայի ռեժիսոր, որտեղ 1957-73թթ եղել է մանկական, 1973-78թթ՝ դրամատիկական  հաղորդումների խմբագրությունների գլխավոր ռեժիսորը: 1955թ. որպես ռեժիսոր հանդես է եկել «Խաչատուր Աբովյան» ֆիլմում: Բեմադրություններից են՝ Գաբբեի «Անագե մատանիներ» (1970թ.), Այթմատովի «Բարդի իմ, կանաչ գլխաշորով» (1973թ.), Սովաժոնի «Չաո» (1974թ.), Խուգաևի «Անդրոն ու Սանդրոն» (1979թ.), Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» (1980թ.), Մ.Գալշոյանի «Մամփրե արքա» (1986թ.), նաև՝ «Կանչը», «Ծովասարի Օհանը», «Մենավոր ծառը» եռերգությունը (1987թ.) և այլն: 1966թ. հեղինակել է «Սովետահայ ռեժիսուրայի կազմավորման պատմությունից» գիրքը: 1977թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: