Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան

Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան

Հաղորդավար

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՈՍԿԵՐԻՉՅԱՆ

Դերասան

6 մայիս, 1928 - 23 հունվար, 2021

Ծնվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Վաղ տարքից ունեցել է սեր դեպի բեմը: Կահիերում առաջին բեմուսույցները եղել են Խաչիկ Սանտալչյանը, Միքայել Միքայելյանը, Արաքսի Օհանյանը: Առաջին բեմելը եղել է 1940թ., երբ ուսանել է Կահիրեի հոգևոր դպրոցում: Միջին Արևելքի բազմաթիվ բեմահարթակների վրա (Եգիպտոս, Սիրիա, Լիբանան և այլն) խաղացել է տարբեր թատերախմբերի ներկայացումներում՝ «Գիքորը», «Թշվառները», «Շողոքորթն», «Ստվերի մեջ», «Որբուհին», «Ես մարդ էի», «Կարամազով եղբայրները», «Աս էր, թե ան էր», «Սայաթ-Նովա», «Արտիստը» և այլն: Մարմնավորել է 50-ից ավելի կերպարներ: 1966թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է բեմական գործունեությունը՝ համագործակցելով ԱՄՆ-ի և Կանադայի հայկական թատերախմբերի հետ: Համազգայինի Հայ կրթական և մշակութային միության թատրոնի հետ 1991թ. Երևանում, Գյումրիում և Վանաձորում մասնակցել է Սփյուռքահայ թատրոնների փառատոնին: Համագործակցել է նաև Հ.Բ.Ը.Մ. «Արտաշատ», «Թեքեյան» մշակութային միության «Մհեր Մկրտչյան», Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» և այլ թատերախմբերի հետ՝ մարմնավորելով շուրջ հինգ տասնյակի հասնող բեմական կերպարներ:  Խաղացել է «Վարդանանք» (Ղևոնդ Երեց), «Փառքի վաշխառուները» (Պերլո), «Սողոմոն Թեհլերյան» (Father Luke), «Աղոթքիս մի խառնվիր» (Մանուկ), «Մորգանի խնամին» (Մենթոև), «Ատամնբույժն արևելյան» (Մարկոս) և այլ ներկայացումներում: Իր տիկնոջ, բանաստեղծուհի, արձակագիր և թարգմանիչ Թերեզ Ճապրայան-Ոսկերիչյանի հետ զբաղվել է նաև հրատարակչական գործունեությամբ:  1978թ. Նյու Յորքում հիմնադրել են «Ոսկետառ» հրատարակչությունը՝ հրատարակելով ավելի քան երկու հարյուր անուն պարբերաթերթեր, տարեցույցեր, մանկական և այլ գրական ստեղծագործություններ: 2015թ. Երևանում, Գյումրիում և Վանաձորում մարմնավորել է Վարդան Կարապետի կերպարը, Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբի  «Հոգիս ձեզմով կխայտա» ներկայացման մեջ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության (1915թ.) 100-ամյակին, որի համար «Սփյուռքում 75-ամյա ստեղծագործական գործունեության, հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանը նպաստելու, հայապահպանության գործում ներդրած բացառիկ ավանդի համար» պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով և Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալով: Բնակվել է ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում, որտեղ էլ մահացել է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար