ՀԱՅԿ ՈՒՄԻԿՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

6 օգոստոս, 1916 - 15 հունիս, 1985

Ծնվել է Թիֆլիսում: 1933-36թթ թատերական կրթությունն ստացել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում: 1936թ-ից աշխատել է Թիֆլիսի հայական պետական դրամատիկական թատրոնում, որտեղ 1974-77թթ եղել է գլխավոր ռեժիսորը: Խաղացել է Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Մարմարով), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Մելքոն), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Ռոդրիգո) և այլ ներկայացումներում: Կատարել է 100-ից ավելի դեր, թարգմանել ու բեմականացրել մի շարք գործեր, բեմադրել 200-ից ավելի պիես: Բեմադրություններից են՝ Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», «Քանդած օջախ», «Պեպո», «Հին Թիֆլիսում» (ըստ Գ.Սունդուկյանի վոդևիլների), Ա.Շիրվանզադեի «Նամուս», Գ.Բորյանի «Կամուրջի վրա», Ա.Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել», Բ.Սեյրանյանի «Բալլադ Շահումյանի մասին», Ա.Ցագարելու «Խանում», Ն.Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն», Ժ.Անանյանի «Տաքսի, տաքսի» և այլն: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1981թ. արժանացել է Վրաստանի, 1983թ.՝ Աբխազիայի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թբիլիսիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար