Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1978թ. հուլիսի 29-ին, Երևանում: 1995թ. ավարտել է Երևանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցը: 1995-96թթ սովորել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին կից ստուդիայում՝ Կարպ Խաչվանքյանի ղեկավարությամբ: 1996-2001թթ ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանի բաժնում, 2001-04թթ՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրայում՝ պաշտպանելով «Բեմական խոսքը մյուզիքլում» աշխատությունը: 1997-2001թթ աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, զուգահեռ՝ Երևանի Կամերային երաժշտական թատրոնում, որի հիմնադիրներից է եղել: 2002-04թթ Մոսկվայում շարունակել է ուսումը, միաժամանակ աշխատելով որպես դերասան, Մոսկվայի Էստրադային թատրոնում («Չիկագո» մյուզիքլ): 2004-06թթ ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 2007թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես դերասան: Խաղացել է հետևյալ ներկայացումներում՝ Վ.Կոտոյանի «Պըլը Պուղի» (Միրիջան, 1997թ.), Ա.Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» (Արշակ, 1998թ., 2009թ.), «Ատամնաբույժն արևելյան» (Լևոն, 2013թ.), Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս» (Ալեքսանդր, 1998թ.), Բ.Բրիտենի «Ոսկե ունայնություն» (Նավաստի, 1998թ.), Կ.Օրֆի «Բերեուերի դուստրը» (Ծաղրածու, 1999թ.), Է.Վեբերի «Կատուներ» (Գաբի, Մանգոջերի, Սքիմբլ, 2000թ.), Վ.Աճեմյանի «Կիկոսի մահը» (Վարսո, 2001թ.), Ջ.Քենդերի «Չիկագո» (Ճաճանչափայլ Մերի, 2002թ.), Կոչիանտեի «Քվազիմոդո և Էսմերալդա» (Քահանա, 2003թ.), «Բրոդվեյ, բրոդվեյ» (Հանդիսավար, 2003թ.), Հ.Պարոնյանի «Շողոքորթն» (Բարտեմ, 2010թ.), Ա.Իսահակյանի «Արեգնազան» (Կախարդ, 2010թ.), Ա.Կուրեյչիկի «Զգուշացեք, կանայք են» (Ժորժ, 2014թ.), Նուշիչի «Տիկին մինիստրուհին» (Բարեկամ, 2015թ.), Ս.Միրզոյանի «Սառնասիրտ թագուհին» (Ծաղրածու) և այլ ներկայացումներում և հեքիաթներում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար