Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ՉՈՐՍ ՏԱՐԲԵՐԱԿ

Փոփ խումբ

Գոհար Ջավուկցյան` վոկալ
Քնարիկ Զաքարյան` վոկալ
Նարինե Մկրտումյան` վոկալ

Հիմնադրվել է 2005թ. դեկտեմբերին, որի կազմում եղել են 4 աղջիկներ` Գոհար Ջավուկցյանը, Քնարիկ Զաքարյանը, Նարինե Մկրտումյանը և Գոհար Հովհաննիսյանը, ովքեր են եղել են խմբի հիմնադիրները: Աշխատել են Հայաստանի Երգի պետական թատրոնում: Առաջին երգը կոչվել է «Չորս տարբերակ», որով էլ մուտք են գործել հայկական երգարվեստ: 2006թ. «Ոսկե քնար» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ խումբը արժանացել է «Տարվա բացահայտում» և «Տարվա լավագույն փոփ խումբ» մրցանակներին: 2008թ. ԱՄՆ-ի «Գոլդեն Սթար» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն փոփ խումբ» մրցանակին: Նույն թվականին խումբը լքել է Գոհար Հովհաննիսյանը: Մասնակցել են բազմաթիվ համերգների: Աղջիկները երգում են և' խմբի կազմում, և' որպես անհատ կատարողներ: Խումբը նկարահանել է 6 տեսահոլովակ: Երգացանկից հայտնի են «Չորս հոգոց», «Չորս տարերք», «Սիրո խոստովանություն» և այլ երգեր: