Ռուբեն Զարդարյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան

Ճարտարապետ

Հոբոս Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Բակուր

Արձակագիր

Գևորգ Կակոսյան

Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան

Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան

Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բեմադրիչ

Ծնվել է 1965թ. հուլիսի 21- ին, Երևանում: 1982թ. ավարտել է Երևանի թիվ 145 գերմանական թեքումով միջնակարգ դպրոցը: 1982-84թթ սովորել է Հայաստանի մշակույթի նախարարության, «Հայհամերգ» համերգային գործակալությանը կից էստրադային ստուդիայում, ստանալով էստրադայի արտիստի որակավորում, այնուհետև՝ «Էստրադայի բարձր կարգի արտիստ»-ի կարգ: 1982-84թթ աշխատել է «Հայհամերգ» համերգային գործակալության «Երևանյան ռիթմեր» վոկալ-գործիքային համույթում՝ որպես էստրադայի բազմաժանր արտիստ: 1984-86թթ ծառայել է խորհրդային բանակում, որին զուգահեռ սովորել է Լենինգրադի զինվորական լրագրողական դպրոցում՝ ստանալով «զինվորական լրագրող»-ի որակավորում, հանդիսանալով նաև «Նա ստրաժե ռոդինի» օրաթերթի արտահաստիքային լրագրող: 1986-87թթ աշխատել է «Շարժում» ժամանակակից երիտասարդական թատրոնում՝ որպես հիմնադիր տնօրեն և բեմադրիչ, 1986-98թթ՝ Երևանի Ա.Ղարիբյանի անվան «Կռունկ» պարային անսամբլում՝ որպես տնօրեն և մենակատար: 1986թ. Մոսկվայում կայացած Ժողովրդական արվեստների համամիութենական մրցույթ-փառատոնին արժանացել է 1-ին կարգի դափնեկրի կոչման: 1988-90թթ աշխատել է Երևանի քաղաքապետարանի «Զեյթուն» մշակութային կենտրոնում, 1990-92թթ՝ «Դավիթ Անհաղթ» երիտասարդական ժամանցային ակումբում՝ որպես գեղարվեստական ղեկավար: 1988-90թթ եղել է Երևանի քաղաքապետարանի «Նոր-Նորք» թատրոն-ստուդիայի տնօրենը: 1990-92թթ աշխատել է Երևանի Հ.Մալյանի անվան թատրոնում՝ որպես բեմադրող բալետմայստեր և դերասան: 1992-95թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի ժողովրդական պարերի բաժնում, 1998-2003թթ՝ Սանկտ Պետերբուրգի կուլտուրայի և արվեստի պետական համալսարանում, մասայական միջոցառումների և տոների ռեժիսոր մասնագիտությամբ: 2003-05թթ եղել է «Արմենիա» հեռուստաընկերության տնօրենը, 2005-11թթ՝ խորհրդական, 2005-12թթ՝ Հ.Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրենը, 2009-12թթ՝ «Արմենիա ֆիլմ-ստուդիոս» ընկերության տնօրենի պաշտոնակատարը: 2013-14թթ աշխատել է Կրասնոդարի մարզի Գ.Պոնոմորենկոյի անվան ֆիլարմոնիայում՝ որպես բեմադրող ռեժիսոր, զուգահեռ հանդիսանալով նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության ներկայացուցիչ: 2014-16թթ աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ-ռեժիսոր: Հյուրախաղերով հանդես է եկել երկու տասնյակից ավելի երկրներում: Շուրջ 25 տարի եղել է մասսայական միջոցառումների կազմակերպիչ և բեմադրիչ՝ իրականացնելով հանրապետական և քաղաքային նշանակության միջոցառումներ: 2001-15թթ եղել է համաքաղաքային «Էրեբունի-Երևան» տոնակատարության մասսայական միջոցառումների սցենարիստ-ռեժիսորը, 2003թ.՝ Հայաստանում անցկացված Ուշույի աշխարհի 6-րդ առաջնության ռեժիսորը, 2011-15թթ՝ Համահայկական ամառային և ձմեռային խաղերի կազմկոմիտեի անդամ: Հանդիսացել է մի շարք լիամետրաժ ֆիլմերի, հեռուստաֆիլմերի դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր՝ «Արյունոտ բռնակալը», «Կյանքի գինը» (2008-09թթ), «Վերադարձ» (2009-10թթ), «Հայոց արքաներ-Տիգրան Երվանդյան», «Փեսացուն կրկեսից» (2011թ.) և այլն: 2016-18թթ եղել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության ղեկավարը: 2011թ. պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով,  2013թ.՝ Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի պատվավոր գործիչ» մեդալով , 2015թ.՝ ՀՀ նախագահի Երախտագիտության մեդալով: