Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ

Համույթ

Հիմնադրվել է 1958թ., Գեորգի Ասատրյանի, Էդվարդ Մանուկյանի և կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի նախաձեռնությամբ: Պարերի բեմադրմանը մասնակցել են նաև Իլյա Արբատովը, Վարդգես Ռաշիդյանը: Հիմնական ծրագիրը կազմված է եղել ժողովրդական ազգագրական և ժամանակակից պարերի և պարային պատկերների՝ «Բերդ», «Սարդարապատ», «Էնզելի», «Քոչարի», «Կինտոների», «Սուսերով պար», «Կակաչներ», «Քարավան», «Երևանյան ղանթար», «Սասունի պարերի շարք» և այլ բեմադրություններից: Անսամբլում աճել է շնորհալի արտիստների մեծ խումբ՝ Ա.Հարությունյան, Ռ.Կարապետյան, Ս.Չանչուրյան, Լ.Գասոյան, Ն.Մեհրաբյան և ուրիշներ: Անսամբլն առանձնանում է պարերի ինքնատիպ մեկնաբանմամբ, բարձր կատարողական վարպետությամբ: Ստեղծման օրվանից գրավել է ոչ միայն տեղական, այլև միջազգային բազմաթիվ բեմեր՝ աշխարհին բարձրարվեստ ներկայացնելով հայ տղամարդկանց առնական ու կանանց քնարական պարը: Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Աֆրիկայի, Մերձավոր Ալևելքի, Հարավային Ամերիկայի, Եվրոպական բազմաթիվ երկրներում: Խարհրդային տարիներին դարձել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1976թ.): 1958-68թթ գեղարվեստական ղեկավարն է եղել Էդվարդ Մանուկյանը, 1968-92թթ՝ Վանուշ Խանամիրյանը, 1993-2005թթ՝ Սուրեն Չանչուրյանը: 2007թ-ից անսամբլը ղեկավարում է Էրիկ Չանչուրյանը, իսկ գլխավոր բալետմայստերն է Ասատուր Կարապետյանը: 1978թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր կոլեկտիվի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար