ԷՄՄԱՆՈՒԷԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բալետի արտիստ

Ծնվել է 1998թ. հուլիսի 9-ին, Երևանում: Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի որդին է: 2007-15թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում՝ Հովհաննես Դիվանյանի դասարանում: 2013թ. մասնակցել է «Նավասարդյան» խաղերին և արժանացել դիպլոմի: Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է եկել Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետում: Ուսման տարիներին մասնակցել է մի շարք համերգների: 2015թ. Նյու Յորքի «Ջոֆրի» բալետի բարձրագույն դպրոցից անվճար ուսանելու հրավեր է ստացել և նույն թվականից սովորում է տվյալ ուսումնական հաստատությունում: 2015թ-ից աշխատում է նաև ԱՄՆ Նյու Ջերսի քաղաքի Բալետում՝ որպես հրավիրյալ արտիստ: Հանդես է եկել ինչպես ժամանակակից բալետային ներկայացումներում, այնպես էլ տարբեր վարիացիաներով՝ Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ), Ց.Պունիի «Էսմերալդա» (Ակտեոն), «Կորսար» (Պադեդե), Ժ.Բրելի «Բուրժուա» (Բուրժուա), Կ.Վասիլևի «Սառցե թագուհի» (Արքայազն) և այլն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար