Գարեգին Երիցյան

Բեմանկարիչ, դրամատուրգ

Սուրեն Արևշատյան

Մշակութային գործիչ, իրավաբան

Ժաննա Թովմասյան

Դերասանուհի

Մհեր Բեժանյան

Բանաստեղծ

Կարեն Գևորգյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Մելանյա Աբովյան

Օպերային երգչուհի

Գարուշ Հարյանց

Բանաստեղծ, դրամատուրգ, բեմադրիչ

Արա Ղևոնդյան

Գեղանկարիչ

Մարիամ Ադամյան

Դերասանուհի

 

 

 

 

ՄԻՆԱՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Պարող

Ծնվել է 1934թ. հոկտեմբերի 15-ին, Թբիլիսիում: Պարուհի, պարուսույց Զեմֆիրա Երիցյանի ամուսինն է: Ավարտել է տեղի Ա.Իսահակյանի անվան հայկական թիվ 5 միջնակարգ դպրոցը: Պարել է Թբիլիսիի Երգի և պարի պետական անսամբլում: 1958թ-ից Իլյա Արբատովի հրավերով տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Հայաստանի Պարի պետական անսամբլում՝ որպես մենակատար: Հանդես է եկել «Կինտոների պար», «Հովիվների պար», «Շալախո», «Հուշարձան» և այլ պարային համարներում: 1963-77թթ աշխատել է նաև որպես փորձավար: 1977-85թթ եղել է «Հայհամերգ» միավորման կոմիտերի նախագահը, 1982-85թթ՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի տնօրենը, 1986-89թթ և 2004-11թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի տնօրենը, 1989-2002թթ՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի տնօրենը: 1962թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: 1962թ. Հելսինկիի Երիտասարդական պարի միջազգային 8-րդ փառատոնին արժանացել է ոսկե մեդալի: 2011թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի վարիչն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար