ԶԵՄՖԻՐԱ ԵՐԻՑՅԱՆ

Պարուհի, պարուսույց

Ծնվել է 1941թ. մայիսի 4-ին, Երևանում: Պարող Մինաս Խաչատրյանի կինն է: 1958թ. ավարտել է Երևանի Ս.Սպանդարյանի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցը: 1948-59թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 1959-93թթ աշխատել է Հայաստանի Պարի պետական անսամբլում՝ որպես մենապարուհի և հանդիսավար: Կատարել է Գուսան Աշոտի «Սիրամարգ», Խ.Ավետիսյանի «Աղջիկների անուրջներ», «Լեռների դուստր», «Կռունկներ», «Քարավան», «Անահիտ և Վաչագան» և այլ պարեր: 1992-93թթ եղել է Էջմիածնի ակումբագրադարանավարական տեխնիկումի, 1992-94թթ՝ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի պարի դասախոս: 1993-96թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես բեմական շարժման և պարի ռիթմիկայի ուսուցիչ, 1994-2005թթ՝ «Բարեկամություն» պարի համույթում՝ որպես փորձավար: 1993թ-ից պար և բեմական շարժում է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2001թ-ից՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում (2005թ-ից՝ պրոֆեսոր): Հյուրախաղերով եղել է բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Լատինական Ամերիկա, Եվրոպա, Արաբական երկրներ և այլուր: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մեդալների: 1962թ. Հելսինկիի Երիտասարդական պարի միջազգային 8-րդ փառատոնին արժանացել է արծաթե մեդալի, ապա՝ ԽՍՀՄ և Հայաստանի ԳԽ ոսկե մեդալի և պատվոգրի, 2011թ.՝ ՀՀ վարչապետի, 2013թ.՝ ՀԹԳՄ ոսկե մեդալների:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար