Եփրեմ Սեթյան

Բանասեր, պատմաբան

Տրդատ Պալյան

Բանասեր, մատենագետ, բանահավաք

Արշակ Բրուտյան

Երգահավաք, գեղանկարիչ

Վահան Մալեզյան

Արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ

Կառլեն Անանյան

Ճարտարապետ

Ռոզա Պետրոսյան

Բանաստեղծ, արձակագիր

Սուրեն Թադևոսյան

Կինոօպերատոր

Մարինե Մինասյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԽԱՉԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ

Դերասան

Ռազմիկ Բադալյան

Ծնվել է 1940թ. հուլիսի 28-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1960-62թթ սովորել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնի (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դերասանական ստուդիայում: 1962թ-ից աշխատում է տվյալ թատրոնում՝ որպես դերասան: 1989-95թթ ստեղծագործել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խորհրդային տարիներին ղեկավարել է մի շարք ինքնագործ խմբեր, որի ներկայացումները մասնակցել են համամիութենական տարբեր փառատոների՝ արժանանալով դափնեկրի կոչման: Մարմնավորել է ավելի քան 100 դերեր: Խաղացած ներկայացումներից են՝ Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Մուրադ), Ն.Գոգոլի «Ռեվիզոր» (Խլեստակով), Հ.Պարոնյանի «Շողոքորթն» (Թադե), Ե.Օտյանի «Խնդանք անցնինք» (Սիսակ), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Իսայի), «Քանդած օջախ» (Գիժ), Ի.Դրուցեի «Սրբության սրբոց» (Կելի), Ա.Օստրովսկու «Անտառը» (Պյոտր), Վ.Շեքսպիրի «Տիտոս Անդրոնիկոս» (Մեծ որդի), Ժ.Անանյանի «Իմ տունը քո տունը չէ» (Սերոբ), Բ.Բրեխտի «Կուրաժ մայրիկը» (Այլիֆ), Վ.Սարոյանի «Մի գնա բարկացած» (Քառակուսի), Ֆ.Դյուրենմաթի «Հերակլեսի չիրագործված սխրանքը» (Ավգիաս արքա), Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենխոսություն» (Համո), Թ.Ուլիամսի «Ապակե գազանանոց» (Թոմ), Գ.Սարգսյանի «Մեսրոպ Մաշտոց» (Մեսրոպ Մաշտոց) և այլն: 2009թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2013թ.՝ ՀԹԳՄ ոսկե մեդալվ: 1989թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2015թ.՝ ժողովրդական արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար