Միհրան Ասքանազյան

Հրապարակախոս, գրող

Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ՎԱՂԱՐՇԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ

Երգիչ

15 սեպտեմբեր, 1906 - 24 ապրիլ, 1978

Ծնվել է Իրանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում: Եղել է ասմունքող, դերասանուհի Սիրվարդ Մեսրպոյանի ամուսինը: Ավարտել է տեղի ծխական դպրոցը, ապա սովորել է Թիֆլիսի քաղաքային ուսումնարանում, որն ավարտելուց հետո մեկնել է Ամասիա և աշխատել որպես ֆինբաժնի վարիչ: Հետագայում տեղափոխվել է Լենինական (այժմ՝ Գյումրի), որտեղ սովորել է երաժշտական ստուդիայում, աշակերտել Նիկողայոս Տիգրանյանին, երգել է ռադիոյում, իսկ 1933թ-ից հաստատվել է Երևանում, որտեղ սկսել է երաժշտական գործունեությունը Վարդան Բունու ղեկավարությամբ գործող արևելյան նվագարանների անսամբլում, ապա երկու տարի հանդես է եկել որպես Հայֆիլհարմոնիայի մենակատար: Կատարել է Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի և այլոց ստեղծագործությունները: Երիտասարդ երգչին լսել ու բարձր են գնահատել Եղիշե Չարենցը, Շարա Տալյանը: Վերջինս նրան հրավիրել է աշխատելու 1936թ. ստեղծված Սայաթ-Նովայի անվան գուսանական և աշուղական երգի անսամբլ, որի հետ էլ կապվել է նրա ստեղծագործական գործունեության մեծ մասը: 1942թ-ից եղել է երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավարը, որն այդ շրջանում ունեցել է շուրջ 10 հազար համերգ, երկրորդ աշխարհամարտի դժվարին տարիներին հանդես է եկել ռազմաճակատում: 1945թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար