Հակոբոս Պոզաճյան

Բառարանագիր

Ռոմանոս Սետեֆճյան

Դերասան, դրամատուրգ

Ստեփան Մամիկոնյան

Լրագրող, հրապարակախոս

Թլկատինցի

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Մարո Զուրաբյան

Արձակագիր

Մանվել Բեգլարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ռուբեն Գևորգյանց

Կինոռեժիսոր

Լիպարիտ Ավետիսյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Բեմադրիչ

3 հոկտեմբեր, 1924 - 6 ապրիլ, 2017

Ծնվել է Թիֆլիսում: 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1951թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը՝ Լևոն Քալանթարի արվեստանոցը: Ավարտական աշխատանքը ներկայացրել է Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական թատրոնում: 1951թ-ից եղել է ՀՀ շրջանային, 1953-82թթ` Լենինականի (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական) թատրոնների ռեժիսոր, 1961-62թթ և 1977-82թթ՝ գլխավոր ռեժիսորը: 1962-72թթ և 1995թ-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուոտւմ, 1989թ-ից, միաժամանակ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում (1985թ-ից՝ պրոֆեսոր): Հայ թատրոնում բեմադրել է մի շարք պիեսներ՝ Վ.Հյուգոյի «Մարիա Թյուդոր», Ա.Օստրովսկու «Անօժիտը», Բալզակի «Քեռի Ռուժեի ժառանգությունը», Ա.Սալինսկու «Թմբկահարուհին», Ա.Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն», Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ», Թ.Ուիլյամսի «Ապակե գազանանոց», Կրոնինի «Բրոուդիի ամրոցը», Մ.Բուլգակովի «Դոն Կիխոտ», Ն.Գոգոլի «Ռևիզոր», Վ.Շեքսպիրի «Տիտոս Անդրոնիկոս», Դ.Պսաֆաասի «Պահանջվում է ստախոս» և այլն: Պիեսներ է բեմադրել նաև հեռուստաթատրոնում (Լ.Պիրանդելլոյի «Մերկ կյանք», Նար-Դոսի «Մահը», Գ.Դևրիկյանի «Մաքառում» և այլն): Եղել է նաև «Մետրո» թատրոնի հիմնադիրներից: 1956թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: