Շառլ Ադամյան

Գեղանկարիչ

Նոր-Այր

Արձակագիր

Գևորգ Հայրյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուզան Ֆրանգուլյան

Կինոռեժիսոր

Գևորգ Տիրացյան

Հնագետ, պատմաբան

Հարություն Հովնաթան

Բանաստեղծ, թարգմանիչ

Արտեմ Հարությունյան

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Սուրեն Բաբայան

Կինոռեժիսոր, դերասան

Գագիկ Մկրտչյան

Հաղորդավար

Նորայր Քարտաշյան

Դուդուկահար, երաժիշտ

Աղվան Մինասյան

Բանաստեղծ

Աշոտ Մելոյան

Դերասան

Գագիկ Թադևոսյան

Բալետի արտիստ, պարող

 

 

 

 

ՆԱՐԵԿ ՔԹՈՅԱՆ

Դերասան, հաղորդավար

Ծնվել է 1989թ. սեպտեմբերի 12-ին, Երևանում: 2006թ. ավարտել է Երևանի թիվ 116 միջնակարգ դպրոցը և ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսրան, սակայն մեկ տարի անց փոխել է բուհը և 2007թ. ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսուրա ֆակուլտետ՝ Հրաչյա Գասպարյանի արվեստանոց: 2011թ. ավատել է բուհը՝ որպես դիպլոմային աշխատանք ներկայացնելով «Չստացված հանցագործություն» տռագիկոմեդիան մեկ գործողությամբ: 2008-13թթ աշխատել է «Երևան», «Կենտրոն», «Հայ TV», «Շանթ» հեռուստաընկերություններում՝ որպես հաղորդավար, ռեժիսոր, պրոդյուսեր և կրկնօրինակող: 2009-12թթ աշխատել է Երևանի «Սայաթ Նովա» համալիրում՝ որպես հաղորդավար: 2008թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են՝ Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Կոմ Պարիս), «Հուլիոս Կեսար» (Քաղաքացի), «Մակբեթ» (Զինվոր), Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» (Վահրամ Փափազյան), «Փարիզյան դատավճիռ» (Ձագոյան) և այլն: 2011թ. հիմնադրել է «PPF» (Համագործակցություն հանուն ապագայի) հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարն է: 2009թ. Հունգարիայի Գյուլա քաղաքում մասնակցել է Վարզինհաս միջազգային շեքսպիրյան փառատոնին՝ որպես դերասան: 2011թ. Իսպանիայի Տառռեգա քաղաքում մասնակցել է «Ֆիռա Տառեգգա» միջազգային փառատոնին, իսկ 2012թ. Չեխիայի Կարլովի Վարի քաղաքում մասնակցել է Սոուկանի միջազգային երիտասարդական փառատոնին՝ որպես թատերական պրոդյուսեր: 2012թ. նկարահանվել է «Ռոմանտիկները» գեղարվեստական ֆիլմում և 2014թ. մասնակցել Գոթեբուրգի միջազգային կինոփառատոնին: 2013թ. Բուլղարիայի Սոֆիա քաղաքում վերապատրաստման ոչ ֆորմալ ուսուցման կուրս է անցել՝ որպես ինտերակտիվ թատրոնի մասնագետ և ֆայերշոուի մասնագետ: 2012թ-ից աշխատում է «Հավանա» ռեստորանային համալիրում՝ որպես շոու բաժնի ղեկավար և հաղորդավար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար