Հովսեփ Կարախանյան

Հրապարակախոս

Հրաչ Երվանդ

Հրապարակագիր

Մուշեղ Սաղյան

Բեմադրիչ, բեմանկարիչ

Արմեն Աթայան

Գեղանկարիչ

Կարեն Խաչատուրով

Պատմաբան, լրագրող

Աբրահամ Ալիքյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Դայանա Տեր-Հովհաննիսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սեդա Ազնավուր

Երգչուհի, դերասանուհի

Վարդան Հակոբյան

Բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երգահան, երգիչ

Ծնվել է 1988թ. նոյեմբերի 14-ին, Երևանում: Թատերագետ Լևոն Հախվերդյանի թոռն է, դաշնակահար, երգչուհի Էվա Ոսկանյանի ամուսինը: 1995թ. ընդունվել է Երևանի թիվ 77 միջնակարգ դպրոց, 1996թ.` Երևանի «Կանազ» մշակույթի տան դաշնամուրի բաժին, որն ավարտել է 2003թ.: Մասնակցել է մշակույթի տան ամենամյա «Ոսկե նոտա» փառատոներին` 1999թ. և 2000թ. արժանանալով դափնեկրի կոչման, իսկ 2001թ., 2002թ., և 2003թ. արժանացել է «Ոսկե» մրցանակի: 2013թ. ավարտել է Երևանի Եվրոպական տարածարջանային ակադեմիայի կիրառական ծրագրավորման ֆակուլտետը: 2012թ. արժանացել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ նախագահի կրթական 1-ին կարգի պարգևի: 2013թ. «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի գիտահետազոտական աշխատանք (տեխնիկական) ոլորտում գրավել է երկրորդ տեղը: Ինքնուս սովորել է կիթառ և սկսել ստեղծագործել: 2015թ-ից պարբերաբար մասնակցել է «Բարդերի ակումբ»-ի ելույթներին: 2015թ. «Հուսո առագաստ» հեղինակային երգի համահայկական փառատոնին ընդգրկվել է լավագույն տասնյակում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար