
Ավետիք Եվդոկացի
Տաղերգու, եկեղեցական գործիչ

Պըլը Պուղի
Զվարճաբան, առակախոս

Ռուբեն Սիմոնով
Բեմադրիչ, դերասան

Գևորգ Ասլանյան
Դերասան

Ցոլակ Վարդազարյան
Դիրիժոր, շեփորահար

Հովհաննես Կարապետյան
Բեմադրիչ

Սերգեյ Շահումյան
Պատմաբան

Գևորգ Ջահուկյան
Լեզվաբան, բանասեր, հայագետ

Սերգեյ Դարոնյան
Գրականագետ

Սոս Սիմավորյան
Արձակագիր, լրագրող

Վահե Քաչա
Արձակագիր

Վլադիմիր Գրիգորյան
Լեզվաբան, բանասեր

Խորեն Աբրահամյան
Դերասան

Ժորժ Կառվարենց
Կոմպոզիտոր

Բարսեղ Թուղլաճյան
Բանասեր, բառարանագիր

Ռուդոլֆ Խառատյան
Բալետի արտիստ, պարուսույց

Վաչագ Տեր-Սարգսյան
Գեղանկարիչ
ԱՆԱՀԻՏ ՍԱՀԱԿՅԱՆ

Հրածին Սահակյան
Ծնվել է 1963թ. փետրվարի 8-ին, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Հովիտ գյուղում: 1981թ. ավարտել է Ախուրյանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, զուգահեռ ավարտել նաև երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Բեմական առաջին քայլերն սկսել է Գյումրիի Լ.Մադոյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում` որպես երգչուհի: 1981-84թթ սովորել է Գյումրիի Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում, 1989-94թթ` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժնում` Հովհաննես Բադալյանի դասարանում: 2006թ. ավարտել է կոնսերվատորիայի ասպիրանտուրան` ժողովրդական երգեցողություն մասնագիտությամբ: 1995-96թթ աշխատել է ՀՀ ազգային ռադիոյի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում` որպես երգչուհի: 1996-98թթ եղել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան մենակատար: 1996թ. կոմպոզիտոր Գևորգ Մանասյանի հետ ստեղծել է «Վարպետներ» համույթը, որի շրջանակներում ժողովրդական և դասական գործիքների համադրությամբ և համերգային ծրագրերով հանդես է եկել բազմաթիվ բեմերում: 2000թ. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես է եկել «Երգն է կյանքիս ուղեկիցը» մենահամերգով: 2002-05թթ հյուրախաղերով շրջագայել է Սփյուռքում: 2006թ. «Երգիս թևերով» համերգային ծրագիրը նվիրել է Գյումրի քաղաքի վերածննդին: 2010թ. մենահամերգներով հանդես է եկել Ջավախքում, Գյումրիում և Վանաձորում: Կատարել է ՀՀ սփյուռքի նախարարության հիմներգը: Թողարկել է «Այս մեկն էլ ներիր» և «Սիրված երգերի շարք» ձայնասկավառակները: Արժանացել է մի շարք պետական պատվոգրերի և դիպլոմների, ինչպես նաև «Գյումրվա վարպետ» ոսկե կրծքանշանի: 2017թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: