Գարեգին Երիցյան

Բեմանկարիչ, դրամատուրգ

Սուրեն Արևշատյան

Մշակութային գործիչ, իրավաբան

Ժաննա Թովմասյան

Դերասանուհի

Մհեր Բեժանյան

Բանաստեղծ

Կարեն Գևորգյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Մելանյա Աբովյան

Օպերային երգչուհի

Գարուշ Հարյանց

Բանաստեղծ, դրամատուրգ, բեմադրիչ

Արա Ղևոնդյան

Գեղանկարիչ

Մարիամ Ադամյան

Դերասանուհի

 

 

 

 

ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կոմպոզիտոր, երաժշտագետ

22 նոյեմբեր, 1946 - 5 մարտ, 2018

Ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Թբղլու գյուղում: 1972թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Էլլա Զաքարյանի խմբավարական, 1981թ.` Արմեն Բուդաղյանի երաժշտագիտական, 1984թ.` Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական դասարանները: 1967թ-ից աշխատակցել է ԶԼՄ-ներին, չորս տասնյակից ավելի ամսագրերում և թերթերում տպագրել 600-ից ավելի հոդվածներ և ուսումնասիրություններ: Աշխատել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում, հանդիսացել է ՀՀ մշակույթի նախարարության Արցախի տարածքի երաժշտական և արվեստի մանկական դպրոցների առաջատար մեթոդիստ, ՀՀ ԳԱԱ ազգագրության և հնագիտության ինստիտուտի Արցախի բաժանմունքի գիտական աշխատող և այլն: Հեղինակել է երեք սիմֆոնիա` «Ասք Արցախի մասին», «Գանձասար», «Արնաներկ ազատություն», «Լեռների կանչը» (1993թ.), սիմֆոնիա-կոնցերտ 11 նվագարանների համար, վոկալ-սիմֆոնիկ պոեմ «Սարդարապատի զանգերը», երեք լարային կվարտետ, դաշնամուրային կվինտետ, տրիո, սոնատներ ջութակի, թավջութակի համար, կոնցերտ-ռապսոդիա երկու դաշնամուրի համար, վոկալ և կամերագործիքային երկերի, դաշնամուրային պիեսների բազմաթիվ շարքեր («Արցախյան պատկերներ», «Դիլիջանյան նոթատետրից», «Չորս աֆորիզմներ», «Հայրենի եզերքի մեղեդիներ», «Ուրվանկարներ»), խմբերգեր, ռոմանսներ, երգեր, ժողովրդական մշակումներ և այլն: Հեղինակել է մի շարք գրքեր և ուսումնասիրություններ` «Հայ կոմպոզիտորների փողային նվագարանների ստեղծագործությունների անվանացանկը» (1986թ.), «Արցախյան անեկդոտներ»  (2004թ.), «Արցախի ժողովրդական երաժիշտներ» (2004թ.), «ԼՂ հայկական երգի-պարի պետական անսամբլ» (2010թ.), «Արցախյան դեմքեր և դեպքեր» (2012թ.) և այլն: 1989թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների, 1990թ-ից` Արցախի, 1994թ-ից` Հայաստանի ժուռնալիստների, 1999թ-ից` Ռուսաստանի կոմպոզիտորների միությունների անդամ է: Մահացել է ՌԴ Պոկրով քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար