Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Գոռ Սարգսյան

Բալետի արտիստ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ՀԵՆՐԻ ԳԱՐՈՒԿՅԱՆ

Գեղանկարիչ

27 սեպտեմբեր, 1950 - 1 մայիս, 2016

Ծնվել է Կիրովականում (այժմ` Վանաձոր): Եղել է գեղանկարիչ Սարգիս Գարուկյանի եղբայրը: 1973թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հեղինակել է բազմաթիվ ներկայացումների, ամսագրերի, ինչպես նաև ինտերիերի ձևավորումներ: Ստեղծագործել է հիմնականում ֆիգուրատիվ, էքսպրեսիվ գեղանկարչության ժանրում: Կտավների հիմքում ընկած են Աստծո և մարդու փիլիսոփայական կապը, կնոջ կերպարի խորհրդավորությունը, ժամանակն ու տիեզերքը, մարդու հավերժական կռիվը: Առավել հայտնի են «Աստիճաններ» և «Մանեքենուհիներ» շարքերը, «Հալլեյ գիսաստղը», «Ուրբաթը», «Դոն Քիշոտի երազը», «Ցայտնոտ», «Փոքրիկ Մոցարտը», «Հայտնություն», «Բախ», «Թագավոր և թագուհի» և մի շարք այլ կտավներ: 1973թ-ից մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներով ներկայացել է Երևանում (1975թ., 1984թ.), Լոս Անջելեսում (1990թ.): Աշխատանքներից գտնվում են մի շարք համաշխարհային և հայաստանյան պատկերասրահներում, ինչպես նաև հարյուրավոր անհատական հավաքածուներում (Մայքլ Դուգլաս, Շառլ Ազնավուր, Բոբբի ՄքՖերրին և այլն): 1984-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ Մահացել է Երևանում։