ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գրաֆիկ, գեղանկարիչ

Ծնվել է 1977թ. փետրվարի 28-ին, Երևանում: Գեղանկարիչ, դիզայներ Իշխան Մարտիրոսյանի որդին է: 1983-85թթ սովորել է Երևանի Մ.Սարյանի անվան թիվ 86, 1985-87թթ` թիվ 88 միջնակարգ դպրոցներում, 1987-91թթ` Հ.Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, 1991-96թթ` Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի խեցագորցության բաժնում` Հմայակ Բդեյանի արվեստանոցում: 2000-06թթ ուսումը շարունակել է Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի կերպարվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժնում: 2003-06թթ եղել է ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահը: Աշակերտել է Վ.Հարությունյանին, Վ.Զաքարյանին, Ա.Պետրոսյանին: 2004թ-ից Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնի ուսումնական վարպետ է և «Երիտասարդ արվեստագետների աջակցման կենտրոն» հասարակական կենտրոնի նախագահը: 2008թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1994-2000թթ մասնակցել է մի շարք ուսանողական ցուցահանդեսների: 2003թ-ից ցուցադրվել է ՀՀ նկարիչների միության երիտասարդական ցուցահանդեսներում, քանդակի և գրաֆիկայի ցուցահանդեսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար