Աթանաս Մերասյան

Մատենագիր

Ազնիվ Մնակյան

Դերասանուհի

Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԱՆԻ ՔՈՉԱՐՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1972թ. դեկտեմբերի 1-ին, Երևանում: Սովորել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին կից դերասանական ստուդիայում` Կարպ Խաչվանքյանի արվեստանոցում: Ուսումնառության տարիներից մասնակցել է բոլոր ներկայացումների զանգվածային տեսարաններին և հաճախ խաղացել էպիզոդիկ դերեր: Ուսումն ավարտելուց հետո աշխատում է նույն թատրոնում` որպես դերասանուհի: Այդ տարիներին խաղացել է Ա.Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» օպերետում` կերտելով Նազիկի դերը: Խաղացել է նաև հետևյալ ներկայացումներում` Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Նիցա Կիցա), Ժ.Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» (Երիտասարդ կին), Ջ.Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջ» (Ֆերրի), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Երանյակ) և այլն: Նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում` «Հարևաններ», «Երեք կյանք» և այլն: