
Վասակ Մադաթյան
Դրամատուրգ

Նիկոլայ Մադաթով
Ճարտարապետ

Վաչե Բագրատունի
Դերասան

Լևոն Չիլինգիրյան
Ջութակահար, դիրիժոր

Շառլ Բերբերյան
Մուլտիպլիկատոր

Գարիկ Մաշկարյան
Ռեժիսոր

Վահրամ Սարգսյան
Կոմպոզիտոր

Լուսինա
Երգչուհի

Նառա Սարգսյան
Դերասանուհի

Սուրեն Առուստամյան
Երգիչ, կիթառահար
ԳՈՒՐԳԵՆ ՄՈՒՇԵՂՅԱՆ

14 օգոստոս, 1934 - 18 հոկտեմբեր, 2020
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1959թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը: 1959-62թթ եղել է Հայպետնախագիծ ինստիտուտի ավագ ճարտարապետ, 1962-64թթ` Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1964-67թթ` Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը: 1982-90թթ զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը: 2001-09թթ եղել է Երևաննախագիծ ՓԲԸ գործադիր տնօրենը: Դասավանդել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում (պրոֆեսոր): Համահեղինակել է մի շարք հայտնի շինություններ, որոնց շարքում են` Գյումրու օդանավակայանը, Երևանի «Հրազդան» մարզադաշտը, Մարզահամերգային համալիրը, սեյսմիկ կայանը և այլն: 1963թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ, Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական ԳԱ օտարերկրյա անդամ, Հայաստանի ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս: Դարձել է ՀՀ (1979թ.) և ԽՍՀՄ (1987թ.) Պետական մրցանակների դափնեկիր: Դարձել է նաև ԽՍՀՄ բազմակի չեմպիոն սուսերամարտի ոլորտում, Խորհրդային Միության սպորտի վարպետ: 2014թ. պարգևատրվել է Հայնախագիծ ինստիտուտի պատվոգրով, Հայաստանի շինարարների, ճարտարապետների միությունների և Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի պատվոգրով և բուհի ոսկե հուշամեդալով: Արժանացել է մի շարք մրցանակների, պետական պարգևների, ՀՀ «Անանիա Շիրակացի» մրցանակի, 1983թ.՝ Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: