Ստեփան Պալասանյան

Լեզվաբան, պատմաբան, բանասեր

Հակոբ Գյուրջյան

Քանդակագործ

Վիկտոր Վարդանյան

Բանաստեղծ, մանկագիր

Յակով Զարգարյան

Դաշնակահար, մանկավարժ

Մարկոս Գրիգորյան

Գեղանկարիչ, գորգագնկարիչ

Շաքե Թուխմանյան

Դերասանուհի

Հրաչյա Թամրազյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահան Արծրունի

Կոմպոզիտոր, երգիչ

Եգոր Գլումով

Հաղորդավար

 

 

 

 

ՎՈԼՈԴՅԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Գեղանկարիչ

16 փետրվար, 1932 - 10 հունվար, 2012

Ծնվել է Երևանում: Եղել է գեղանկարիչ Համբարձում Սահակյանի եղբայրը: 1958թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1965թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1977թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (2004թ-ից` պրոֆեսոր): Ստեղծագործել է կոմպոզիցիայի, նատյուրմորտի, դիմանկարի, գրաֆիկայի բնագավառներում: Գործերից են` «Կոնդն էլ է կառուցվում» (1967թ.), «Ազովստալի աշխատավորները» (1971թ.), «Լճի մոտ» (1977թ.), «Ինքնադիմանկար» (1980թ.), «Մենուետ» (1981թ.), «Հին Կոնդում», «Ռեքվիեմ» (1981թ.), «Հայացք» (1999թ.), «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (2005թ.), «Վերմակ են կարում» գեղանկարները, «Լիտվական ռապսոդիա» (1980թ., ՀՆՄ 1-ին մրցանակ), «Հին Երևան» (1982թ., ՀՆՄ 2-րդ մրցանակ), «Երևանին» նկարաշարերը (1984թ., ՀՆՄ 1-ին մրցանակ) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Դոնեցկում (1986թ.), Մարիուպոլում (1986թ., Ուկրաինա), Նեպալում (1989թ.), Երևանում (1989թ., 1998թ., 2002թ., 2004թ.): Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: 2004թ-ից Եղել է բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի անդամ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար