Աղեքսանդր Մխիթարյան

Բանասեր, բանահավաք

Վարդգես Տալյան

Կոմպոզիտոր

Բոգդան Ջանյան

Բանաստեղծ

Հանրի Զարյան

Դերասան, արձակագիր

Սոնա Սեֆերյան

Լեզվաբան, թարգմանիչ

Ռազմիկ Դավոյան

Բանաստեղծ

Լևոն Գրիգորյան

Կինոռեժիսոր

Ռուբեն Տերտերյան

Երաժշտագետ

Սոֆա Ազնաուրյան

Կոմպոզիտոր

Արմեն Գևորգյան

Երգիչ, երաժիշտ

Արա Գևորգյան

Դերասան

Անահիտ Տեր-Սարգսյան

Դերասանուհի, նկարիչ-դիզայներ

Յանա Դանիելյան

Հաղորդավար

Նազիկ Բաղդասարյան

Դերասանուհի

Տիգրան Սարգսյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԱԻԴԱ ԲՈՅԱՋՅԱՆ

Գեղանկարչուհի

16 դեկտեմբեր, 1932 - 16 դեկտեմբեր, 2019

Ծնվել է Կահիրեում: Չորս տարեկան հասակից հաճախել է Մայրապետների ֆրանսիական կաթոլիկ դպրոց: 1946թ. Եգիպտոսում հաճախել է հայ հայտնի նկարիչ Աշոտ Զորյանի նկարչական դասերին: Եգիպտոսում լույս տեսնող «Ալի-բաբա» մանկական շաբաթաթերթի համար կատարել է ծաղրանկարներ: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: Նույն թվականին ընդունվել է Երևանի Կրուպսկայայի անվան հանրակրթական դպրոցի 8-րդ դասարան և համատեղ հաճախել պիոներպալատի գեղանկարչական բաժին: 1947թ. պիոներպալատում բացված նրա աշխատանքների անհատական ցուցահանդեսին ներկա է գտնվել հայտնի նկարիչ Հակոբ Կոջոյանը, որի խորհրդով Աիդա Բոյաջյանն ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան` միանգամից 2-րդ կուրս, առանց քննություններ հանձնելու (Մկրտիչ Քամալյանի և Ցոլակ Ազիզյանի դասարան): 1952թ. ավարտել է ուսումնարանը և ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ` Արա Բեքարյանի արվեստանոց, որտեղ ուսման վեց տարիների ընթացքում գերազանց ուսման համար ստացել է «Գրիբոյեդովի անվան կրթաթոշակ», որի շնորհիվ ինստիտուտի կողմից ամեն տարի ուղարկվել է Մոսկվա և Լենինգրադ ռուսական և համաշխարհային գեղարվեստական գլուխգործոցները ուսումնասիրելու համար: 1957թ. ինստիտուտը նրան ուղեգիր է հատկացրել Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 6-րդ փառատոնին մասնակցելու համար: 1959թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Բացի գեղանկարչական գործերից զբաղվել է նաև գրաֆիկայով: Հեղինակել է հարյուրից ավելի նկարազարդած գրքեր Հայաստանի և Սփյուռքի պատվերներով: Զբաղվել է նաև էքսլիբրիսներով, որոնք ցուցադրվել են Հայաստանում և արտերկրում: 1957թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Աշխատանքները արժանացել են բազմաթիվ դիպլոմների: 1979թ. մանկական համաշխարհային տարվա կապակցությամբ հայտարարված գրքի ձևավորման մրցույթում արժանացել է միակ մրցանակին` Աթաբեկ Խնկոյանի «Լուսին, լուսին, լուսերես» մանկական գրքի ձևավորման համար: Նրա էքսլիբրիսները ցուցադրվել են Լեհաստանում, Չեխոսլովակիայում և այլուր: Գործերը գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ֆրանսիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Սիրիայում, Կանադայում, ԱՄՆ-ում (Նյու Յորք, Բոստոն, Լոս Անջելես, Ֆիլադելֆիա, Փասադենա) և այլուր: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար