ԳԵՐՎԱՍՅԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1927թ. ապրիլի 8-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1950թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1956թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նկարչի բազմաժանր գեղանկարչական գործերին բնորոշ է վառ կոլորտը: Գործերից են` «Կենդանաբանական այգում» (1966թ.), «Երեկոյան ղողանջներ» (1969թ., ՀՀ Սահմանադրական դատարան), «Գութանի երգը» (1985թ.), «Հիշողություններ պատերազմից» (1993թ.), «Թրաշուշաններ» (2003թ.), «Եղրևանիներ» (2005թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կիրովականում (1985թ.), Չարենցավանում (1986թ.), մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Եվրոպայում, Ռուսաստանում, Հայսատանում: Հայաստանի նկարիչների միության անդամ է: Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի նկարիչների միության ֆոնդերում և մասնավոր հավաքածուներում: 1987թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար