
Նշան Միրզա
Արձակագիր, հրապարակագիր

Երվանդ Թաղիանոսյան
Թարգմանիչ

Հակոբ Փափազյան
Քանդակագործ

Կարապետ Տեր-Սահակյան
Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Երվանդ Քոչար
Գեղանկարիչ, քանդակագործ

Վաղարշակ Սարգսյան
Գեղանկարիչ

Վահրամ Մավյան
Բանաստեղծ, արձակագիր

Վարդուհի Վարդանյան
Երգչուհի

Մխիթար Ավետիսյան
Դերասան

Լիլի Կարապետյան
Քանդակագործ, հաղորդավար

Արվին Քոչարյան
Լուսանկարիչ, գրաֆիկ-դիզայներ
ԱԶԱՏ ԼԵՅԼՈՅԱՆ

20 դեկտեմբեր, 1926 - 24 հոկտեմբեր, 2011
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1952թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1957թ.` Լենինգրադի բարձրագույն գեղարդյունաբերական ուսումնարանը: 1958-63թթ եղել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող, 1963թ.` Հատուկ գեղագիտության նախագծային բյուրոյի (1966թ-ից` Համամիութենական տեխնիկական գեղագիտության ինստիտուտի մասնաճյուղ) հիմնադիրներից և մինչև 1968թ.` մեքենաշինության ու սարքաշինության դիզայնի բաժնի վարիչը, 1968-69թթ` Հայգովազդվարչության գլխավոր նկարիչը: 1965թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որտեղ 1968-86թթ եղել է դեկան, 1980-85թթ և 1990-2003թթ` ամբիոնի վարիչ (1988թ-ից` պրոֆեսոր): Ստեղծագործել է դիզայնի, դեկորատիվ կիրառական արվեստների` «Մրգի սպասք» (1957թ., Սանկտ Պետերբուրգ), «Խորիրդային Հայաստան» սափոր (1961թ.), «Տոնական» սպասք (1979թ.) և խեցեգործության բնագավառներում: Հեղինակել է Դվինի, Գառնիի, Կարմիր բլուրի, Անիի և այլ հնավայրերից պեղված նյութական մշակույթի նմուշների գիտական չափագիություններ: 1990թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: