
Գաբրիել Սունդուկյան
Դրամատուրգ

Միքայել Միանսարյանց
Մատենագիր, լրագրող

Սերովբե Պենկլյան
Դերասան, բեմադրիչ

Ալեքսանդր Արարատյան
Արձակագիր, դրամատուրգ

Խաչատուր Տեր-Մինասյան
Գեղանկարիչ

Մեսրոպ Մաքսուդյան
Բանասեր, թարգմանիչ

Լին Դուրյան
Օպերային երգչուհի

Մանուկ Մնացականյան
Արձակագիր

Վան Արյան
Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Վահան Վարդանյան
Բանաստեղծ, դրամատուրգ

Արեգ Էլիբեկյան
Գեղանկարիչ

Կարեն Մոլիտվին
Հաղորդավար

Ադամ Սևանի
Դերասան, պարող

Արմեն Պուչինյան
Դաշնակահար
ԱՐՄԵՆ ԱԹԱՅԱՆ

21 մայիս, 1922 - 8 ապրիլ, 2021
Ծնվել է Երևանում: Եղել է արձակագիր, բանաստեղծ Արշակ Աթայանի որդին, արձակագիր Ռաֆայել Աթայանի և կոմպոզիտոր Ռոբերտ Աթայանի եղբայրը: 1941թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1952թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1954թ-ից ստեղծագործել է Կիևում, 1965թ-ից` Երևանում: Դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Հեղինակել է բնանկարներ, դիմանկարներ և նատյուրմորտներ, որոնց բնորոշ է քնարական պայծառ երփնագիրը: Գործերից են` «Ամպամած օր. Սևան» (1953թ.), «Աշունը Հայաստանի լեռներում» (1956թ.), «Առագաստներ» (1963թ.), «Ամառային հովիկ» (1965թ., մասնավոր հավաքածու, Լոնդոն), «Ձեռագործ անող կինը» (1972թ.), «Ձեռագործուհին» (1973թ., Հայաստանի ազգային պատկերասրահ), «Ձմեռ» (2003թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ուկրաինայում (1963թ., 1964թ., 1965թ.), Երևանում (1968թ.): Մահացել է Երևանում: