Մարիամ Թումանյան

Մշակութային գործիչ

Տիրան Աճեմյան

Ծաղրանկարիչ, դերասան

Եղիվարդ

Բանաստեղծ, արձակագիր, եկեղեցական գործիչ

Վահրամ Պետրոսյան

Դաշնակահար, երգահան

Արմեն Չիբուխչյան

Հաղորդավար

Լէօնորա

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱՐՄԵՆ ԱԹԱՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1922թ. մայիսի 21-ին, Երևանում: Արձակագիր, բանաստեղծ Արշակ Աթայանի որդին է, արձակագիր Ռաֆայել Աթայանի և կոմպոզիտոր Ռոբերտ Աթայանի եղբայրը: 1941թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1952թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1954թ-ից ստեղծագործել է Կիևում, 1965թ-ից` Երևանում: Դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Հեղինակել է բնանկարներ, դիմանկարներ և նատյուրմորտներ, որոնց բնորոշ է քնարական պայծառ երփնագիրը: Գործերից են` «Ամպամած օր. Սևան» (1953թ.), «Աշունը Հայաստանի լեռներում» (1956թ.), «Առագաստներ» (1963թ.), «Ամառային հովիկ» (1965թ., մասնավոր հավաքածու, Լոնդոն), «Ձեռագործ անող կինը» (1972թ.), «Ձեռագործուհին» (1973թ., Հայաստանի ազգային պատկերասրահ), «Ձմեռ» (2003թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ուկրաինայում (1963թ., 1964թ., 1965թ.), Երևանում (1968թ.):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար