Բյուզանդ Քեչյան

Պատմաբան, լրագրող

Խաչիկ Սամուելյան

Իրավագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Սերգեյ Բեգլյարով

Գեղանկարիչ

Ստեփան Շահպազ

Արձակագիր, բանասեր

Ալբերտ Մկրտչյան

Կինոռեժիսոր

Անահիտ Պարսամյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հասմիկ Ստեփանյան

Պատմաբան, աղբյուրագետ

Արևիկ Մկրտչյան

Գեղանկարչուհի

Արշակ Զաքարյան

Կինոռեժիսոր

Դավիթ Վարդանյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ՖԼՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բեմանկարիչ

23 հունվար, 1927 - 26 մարտ, 2006

Ծնվել է ՀՀ Դիլիջան քաղաքում: 1945թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1952թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1967-72թթ եղել է ՀՊՊԹ նկարիչ: Աշխատանքներից են` Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայի զգեստների ձևավորում, «Խանդութ» բալետի զգեստների ձևավորում (Երևանի օպերայի և բալետի թատրոն, 1953թ.), ԵՏԹ վեց բեմադրությունների զգեստների ձևավում (1957թ.), «Հեղնար աղբյուր» կինոնկարի զգեստների ձևավորում (1970թ.) և այլն: Հիմնականում աշխատել է բեմական զգեստների ձևավորման բնագավառում: Նկարել է հայկական տարազներ և ասեղնագործ աշխատանքներ, որոնք տեղ են գտել «Ասեղնագործության ձեռնարկ» (1960թ.) գրքում: Հեղինակ է նաև հայկական տարազների 20 բացիկների: Վազգեն Առաջին կաթողիկոսի պատվերով կազմել է հայկական հին ձեռագրերի ալբոմ (1999թ., անտիպ): Մահացել է Երևանում: