Մարտիրոս Ղրիմեցի

Եկեղեցական, պետական գործիչ, մատենագիր

Ղևոնդ Ալիշան

Բանաստեղծ, պատմաբան, թարգմանիչ

Երվանդ Ոսկան

Քանդակագործ

Գրիգոր Չուբարյան

Իրավաբան, հրապարակախոս

Միքայել Արուտչյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Մարիամ Մոճոռյան

Դերասանուհի

Լևոն Զորյան

Ճարտարապետ, գրող

Ադամ Բարրո

Օպերային երգիչ

Վահագն Հակոբյան

Դաշնակահար

 

 

 

 

ՎԱՐԱԶԴԱՏ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Ճարտարապետ

1 հունիս, 1912 - 24 փետրվար, 2007

Ծնվել է ՀՀ Ռնդամալ գյուղում (այժմ` Ջրառատ): 1937թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1941թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: 1965թ-ից աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում` որպես նախագծի գլխավոր ճարտարապետ: Նրա նախագծերով կառուցված շենքերից են` գեղարվեստի  ինստիտուտը  (1940թ.,  այժմ`  ՀԺԱԹ),  Հայկոոպի վարչական շենքը Երևանում (1952-54թթ), Երքաղսովետի գործկոմի շենքը (1952-54թթ, երկուսն էլ` Էդուարդ Արևշատյանի հետ), Աղթամար հյուրանոցը Սևանի ափին (1962թ., Վ.Սարգսյանի հետ), ՀՀ  տարբեր  վայրերում` հանրախանութներ,  ակումբներ,  դպրոցներ,  վարչական  շենքեր: Սամվել Սաֆարյանի հետ նախագծել ու կառուցել է Երևանի Հանրապետության հրապարակի կառավարական երկրորդ շենքը (ավարտվել է 1955թ.), որի համար 1970թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Պարգևատրվել է մի շարք մրցանակներով, պետական պարգևներով, 2002թ.` Ա.Թամանյանի անվան ոսկե մեդալով: 1965թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար