Տիգրան Չիթունի

Բանահավաք, բանասեր

Արշակ Ադամյան

Երաժշտագետ

Սամվել Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գրիգոր Արզումանյան

Պետական գործիչ

Ռաֆայել Դավիդյան

Ջութակահար

Գառնիկ Շախկյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Խորեն Հակոբյան

Գեղանկարիչ

Արաքսյա Դավթյան

Օպերային երգչուհի

Էմմա Պապիկյան

Օպերային երգչուհի

Արմենուհի Սեյրանյան

Օպերային երգչուհի

Շավո Օդաջյան

Բաս-կիթառահար, երաժիշտ

Ելենա Վարդանյան

Դերասանուհի

Աշոտ Գևորգյան

Քանդակագործ

 

 

 

 

ՍՊԱՐՏԱԿ ԽԱՉԻԿՅԱՆ

Ճարտարապետ

12 հունիս, 1932 - 26 մարտ, 2005

Ծնվել է Երևանում: Եղել է ճարտարապետ Լիա Սաֆարյանի ամուսինը, աստղագետ, պրոֆեսոր, ակադեմիկոս Էդուարդ Խաչիկյանի եղբայրը: 1955թ. ավարտել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը: Աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, որտեղ 1964թ-ից եղել է արվեստանոցի ղեկավար: 1984-91թթ ղեկավարել է ՀՀ պետշինի բնակելի և քաղաքացիական շինության վարչությունը, 1991-93թթ` «Խաչիկյանի արվեստանոց»-ը: 1991-2005թթ դասավանդել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում: Համահեղինակ է` Աբովյան (1961-70թթ) և Սևան (1962-70թթ) քաղաքների գլխավոր հատակագծերի (Արթուր Թարխանյանի, Հրաչյա Պողոսյանի, Լևոն Չերքեզյանի հետ), Երևանի «Այրարատ» կինոթատրոնի (1970-74թթ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ` 1979թ.), Երիտասարդության պալատի (1970-85թթ, ՀամԼԿԵՄ մրցանակ` 1981թ.), «Զվարթնոց» օդանավակայանի (1981թ., ՀՀ Պետական մրցանակ` 1985թ.), Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի (1984թ., ԽՍՀՄ Պետական մրցանակ` 1987թ.), Դիլիջանում` կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տան (1984թ., համահեղինակներ` Հրաչյա Պողոսյան, Լիա Սաֆարյան), Տուապսեում պիոներական ճամբարի, (հեղինակային խմբի հետ) և այլն: 1962թ. դարձել է Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության, խորհրդային ճարտարապետության 1973-77թթ նվաճումների, 1982թ. «Տարվա լավագույն կառույց» համամիութենական ստուգատեսների դափնեկիր: 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար