Միքայել Պատկանյան

Դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ

Գուսան Ջիվանի

Աշուղ, երգիչ

Իսկուհի Մինաս

Արձակագիր, բանաստեղծ

Դանիել Դզնունի

Արվեստաբան

Լուիզա Ասլանյան

Արձակագիր, պետական գործիչ

Դանիել Գևորգյան

Բանաստեղծ, արձակագիր

Կառլեն Նուրիջանյան

Քանդակագործ

Գևորգ Քրիստինյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Ֆրիդ Սողոյան

Քանդակագործ

Նարե Համբարձումյան

Հաղորդավար, երգչուհի

 

 

 

 

ՓՈԼ ԲԱՂԴԱԴԼՅԱՆ

Երգիչ, երգահան

10 հուլիս, 1953 - 28 հունիս, 2011

Գրիգոր Բաղդադլյան

Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Երաժշտական գործունեությունն սկսել է 1974թ-ից, Բեյրութում, որտեղ սկսել է ժամանականից հայկական երգեր երգել, ծանոթանալով Հարութ Փամբուկչյանի ստեղծագործություններին, սկսել է սիրային երգեր ստեղծագործել: Հայտնի է եղել հայկական սփյուռքում: 1977թ. տեղափոխվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաք, որտեղ շարունակել է երգել և թողարկել է առաջին ձայնասկավառակը: Երգել է հիմնականում ազգային, ազգագրական երգեր: Թողարկել է «Անձրև է գալիս» (1976թ.), «Սիրում եմ քեզ» (1977թ.), «Մոր սերը» (1977թ.), «Սպասում եմ քեզ» (1978թ., կրկնակի ալբոմ), «Վերջին տանգոն» (1979թ.), «Սև աչեր» (1981թ.), «Զավակիս» (1982թ.), «Միայն ինձ սիրե» (1983թ.), «Առանց քեզ» (1985թ.), «Սիրեցի ես մեկին» (1987թ.), «Ծնունդդ շնորհավոր» (1989թ.), «Նազ աղջիկ» (1991թ.), «Սիրեմ» (1992թ.), «Չգիտեի, չգիտեմ» (1993թ.), «Կարոտի հարց է» (1994թ.), «Կյանքի ծաղիկ» (1995թ.), «Դու իմ աշխարհն էս» (1998թ.), «Քեզ բարի լույս» (1999թ.), «Կյանքս...» (2000թ.), «Մոռցիր...» (2001թ.), «Անուշիկս» (2004թ.), «Ուր էս» (2008թ.), «Հոգիս իմ» (չթողարկված) ձայնասկավառակները: Համերգներով և մենահամերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Մահացել է Լոս Անջելեսում: