
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ՌԱՖԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

7 հոկտեմբեր, 1937 - 16 հունվար, 1993
Խաչառ
Ծնվել է ՀՀ Հարթավան գյուղում: 1966թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանը, 1971թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1976թ-ից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: Աշխատել է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության բնագավառներում: Նրա աշխատանքները ցուցադրվել են արտասահմանյան ցուցահանդեսներում` Պորտուգալիա, Բուլղարիա, Ռումինիա, Չեխոսլովակիա, Գերմանիա, Հունգարիա: Գործերից են` «Ալեքսանդր Սպենդիարյանի դիմաքանդակը» (1971թ.), «Գարուն» (1972թ.), «Հաղթանակի զինովորը» (1975թ.), «Ստեփան Շահումյան» (1977թ.), «Մաքսիմ Գորկի և Ավետիք Իսահակյան» (1978թ.), «Կոմիտաս» (1978թ.), «Սարգիս Լուկաշին» (1980թ.), «Ձոն խաղաղության» (1984թ.), «Ձուլող բանովորը» (1985թ.), «Հեղափոխության ջահակիրը» (1987թ.) և այլն: Ստեղծել է «Հայրենական պատերազմում զոհված մարտիկներին» հուշարձաններ` «Մայր Հայրենիք» (1975թ., բազալտ, գ.Հարթավան, 1982թ., բազալտ, գ.Կաթնաղբյուր), «Ջանգյուլում» (1975թ., աղբյուր-ջրավազան, Երևան), Ատոմ Աբրահամյանի հուշարձանը (գ.Գառնի) և այլն: «Մայր Հայրենիք» մոնումենտալ հուշարձանը ընդգրկվել է 1960-80թթ ԽՍՀՄ լավագոյն մոնումենտալ հուշարձանների շարքի մեջ: Հանդիսացել է արցախյան ազատագրական պատերազմի նվիրյալ մասնակիցներից ու գաղափարախոսներից մեկը: Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Հակոբջան Թադևոսյանի, Մովսես Գորգիսյանի և այլ նվիրյալ հայորդիների հետ հանդիսացել է Հայաստանի Անկախության Բանակի շտաբի անդամներից մեկը: Կազմակերպել է օգնության ավտոշարասյունների ուղարկումը Արցախ: Նրա արվեստանոցը հանդիսացել է զինապահեստ և տպարան արցախյան ազատագրական շարժման ջոկատների համար: Դեռ 1960-ականներին հանդիսացել է Պարույր Սևակի և Հովհաննես Շիրազի գաղափարակիցն ու ընկերը: Մահացել է Երևանում: