Գևորգ Գրիգորյան

Գեղանկարիչ

Սամսոն Գասպարյան

Երաժշտագետ

Մոկո Հակոբյան

Կինոռեժիսոր

Արփենիկ Ղափանցյան

Գեղանկարչուհի

Վիլյամ Պետրոսյան

Քանդակագործ

Վիգեն Բաբայան

Բանաստեղծ, հրապարակախոս

Գարիկ Ղազարյան

Հաղորդավար, դերասան, դրամատուրգ

Արման Գևորգյան

Կինոռեժիսոր

Լայանա

Երգչուհի

Վարդան Հարությունյան

Դաշնակահար, կոմպոզիտոր

 

 

 

 

ՆԱԴԵԺԴԱ ԴԱՎԹՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

8 նոյեմբեր, 1951 - 15 հունիս, 2019

Ծնվել է Մոսկվայում: Եղել է բալետի արտիստ, պարուսույց Վիլեն Գալստյանի կինը: 1968թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը: Աշակերտել է Սանկտ Պետերբուրգից ժամանած հայտնի մանկավարժ Դինա Գացինային: 1968թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` նախ որպես բալետի արտիստ, 1989թ-ից՝ փորձավար: Հանդես է եկել բազմաթիվ բալետային ներկայացումներում` Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Կիտրի), Ա.Ադանի «Ժիզել» (Ժիզել), Ա.Խաչատրյանի «Գայանե» (Գայանե), «Սպարտակ» (Էգինա), Է.Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» (Խանդութ), Ֆ.Շոպենի «Շոպենիանա» (Մազուրկա), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ), Գ.Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (Շամիրամ), Տ.Մանսուրյանի «Ձյունե թագուհին» (Գերդա), Լ.Ճգնավորյանի «Օթելլո» (Էմիլիա) և այլն: 1987-89թթ աշխատել է Մոնտեվիդեոյի պետական բալետում՝ որպես մենապարուհի և փորձավար: 1998-99թթ դասավանդել է Սեուլի արվեստի պետական համալսարանում և ստացել համալսարանի պրոֆեսորի կոչում: Հյուրախաղերով եղել է Իսպանիայում (Մոսկվայի Մեծ թատրոնի հետ), Արգենտինայում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Լեհաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մեքսիկայում, Ֆրանսիայում, Չիլիում, Էկվադորում, Պարագվայում և այլուր: 1978թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2014թ.՝ Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի: Մահացելէ Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար