Զաքարիա Շեհրիմանյան

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Սոնգոտ Քրիշտոֆ

Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան

Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

Մարիետա Շահինյան

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

Լուսիա Աբրահամյան

Դերասանուհի

Մհեր Խաչատրյան

Հաղորդավար, դերասան

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Գեղանկարիչ

16 դեկտեմբեր, 1863 - 13 դեկտեմբեր, 1940

Ծնվել է Շուշիում: 1872-84թթ սովորել է Շուշիի թեմական դպրոցում, ռուսական ռեալական ուսումնարանում, 1886-90թթ` Մարսելի նկարչական ստուդիայում, 1897-1900թթ` Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում: 1900թ. Շուշիում ստեղծել է հոր և մոր դիմանկարները: 1902-04թթ աշխատել է Բաքվում, ապա տեղափոխվել Դոնի Ռոստով, որտեղ մինչ 1921թ. ստեղծագործել և նկարչություն է դասավանդել հանրակրթական դպրոցներում ու պետական նկարչական ստուդիայում: Այդ շրջանի նրա լավագույն գործերից են` «Նկարչի քրոջ աղջիկը», «Մարուսյան», «Ս.Ե.Էքմեքչյանի դիմանկարը», «Ինքնանկար», «Մտորումներ», «Տիկին Խաչատրյանի դիմանկարը», «Երեխայի գլուխը», «Գլխարկով տղան», «Տղայի դիմանկարը»: Ստեղծել է նաև բազմաթիվ բնանկարներ` «Տեսարան Ղարաբաղից», «Կտուրներ. Դոնի Նախիջևան» և այլն: 1921թ. տեղափոխվել է Երևան: 1922-29թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան): Վերջին շրջանի լավագույն գործերից են` «Նկարչի կինը», «Վասիլը», «Նկարչի քույրը», «Գրող Էմին Տեր-Գրիգորյանը», «Ղարաբաղցի կինը», «Կոմպոզիտոր Անուշավան Տեր-Ղևոնդյանը», «Կարմիր բանակայինը», «Դերասանուհի Ե.Վ.Բարոնկինայի դիմանկարը», «Բլանշը» և այլ դիմանկարներ: 1938թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: