Հովսեփ Կարախանյան

Հրապարակախոս

Հրաչ Երվանդ

Հրապարակագիր

Մուշեղ Սաղյան

Բեմադրիչ, բեմանկարիչ

Արմեն Աթայան

Գեղանկարիչ

Կարեն Խաչատուրով

Պատմաբան, լրագրող

Աբրահամ Ալիքյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Դայանա Տեր-Հովհաննիսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սեդա Ազնավուր

Երգչուհի, դերասանուհի

Վարդան Հակոբյան

Բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր

 

 

 

 

ՏԻՐԱՆ ԵՐԿԱՆՅԱՆ

Ճարտարապետ

17 նոյեմբեր, 1891 - 25 մարտ, 1963

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1912թ. ավարտել է տեղի նկարչական դպրոցը, 1928թ.` Մոսկվայի Վխուտեինը: 1929թ. եղել է Հայաստանում Պրոլետարիատական ճարտարապետների կազմակերպության հիմնադիր-անդամներից, 1944-52թթ` Հայպետնախագիծ ինստիտուտի քաղաքացիական կառույցների նախագծման բաժնի վարիչը, 1931-41թթ` Երևանի պետական համալսարանի և շինարարական տեխնիկումի դասախոս: Նրա նախագծերով կառուցվել են` Երևանի քիմիական գործարանի բնակելի թաղամասը Հանրապետության և Վարդանանց փողոցների անկյունում (1934թ.), Մոսկվա կինոթատրոնը (1935-37թթ), Բժշկական ուսոմնարանը Կորյունի փողոցում (1938թ.), Երևանի թիվ 6 հիվանդանոցը (1959թ.), Սպիտակի շաքարի գործարանը (1940թ.), Գյումրիի տրիկոտաժի ֆաբրիկան (1946թ.), Գյումրիի անկախության հրապարակի վարչական շենքերի համակառույցը (1952-54թթ), Փարաքարի գինու գործարանը (1947թ.), Ջերմուկի լոգանքի և թիվ 1 առողջարանի շենքերը (1950թ.), Կինոթատրոններ` Դիլիջանում (1939թ.), Ալավերդիում (1941թ.): 1962թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար