ՍԵԴՐԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Գեղանկարիչ

29 դեկտեմբեր, 1884 - 6 մարտ, 1942

Ծնվել է Ջահուկ գյուղում (Նախիջևանի Բաբեկի շրջան): 1908թ. ավարտել է գեղեցիկ արվեստները խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցը, որտեղ աշակերտել է Եղիշե Թադևոսյանին, 1916թ.` Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը: 1919թ. տեղափոխվել է Երևան: 1921-37թթ եղել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումի (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան) հիմնադիր-դասատուներից, 1921-25թթ` վարիչը: 1905-08թթ աշխատակցել է «Հասկեր» ամսագրին և «Մաճկալ» թերթին: Նրա աշխատանքներին բնորոշ է հայրենի բնության և գյուղական կենցաղի գունագեղ արտացոլումը: Գյուղական պատկերներից են` «Հաց են թխում» (1914թ.), «Ցորեն են ծեծում» (1915թ.), «Գյուղական բակ» (1927թ.),  «Կալը Սևանի ափին» (1928թ.), «Աղբյուրի մոտ» (1928թ.), բնապատկերներից` «Առաքելոց եկեղեցին` Սևան» (1923թ.), «Գարունը Երևանում» (1926թ.), «Աշուն` Երևանի մի անկյունում» (1926թ.), «Հին Գորիս» (1940թ.) և այլն: Նկարչի գործերի մեծ մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: 1924թ. մասնակցել է Վենետիկի, 1929թ.` Նյու Յորքի, 1930թ.` Ստոկհոլմի, 1934թ.` Փարիզի ցուցահանդեսներին: 1935թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար