
Հակոբ Մարթայան
Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ
Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան
Գեղանկարիչ

Էդուարդ Աբրահամյան
Կոմպոզիտոր

Շառլ Ազնավուր
Երգիչ, երգահան, դերասան

Արմեն Խոստիկյան
Դերասան

Նորայր Ժամհարյան
Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Լավրենտի Միրզոյան
Լեզվաբան

Աննա Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան
Օպերային երգչուհի

Վարդան Մկրտչյան
Դերասան
ՌՈՒԲԵՆ ԴՐԱՄԲՅԱՆ

17 հունիս, 1891 - 10 մարտ, 1991
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1909թ. ավարտել է Թիֆլիսի գիմնազիան: 1909-14թթ սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1919թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը: 1923-25թթ աշխատել է Պետրոգրադի ռուսական թանգարանում: 1925-51թթ եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր տնօրենը, 1951-80թթ` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող: 1945-55թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի բազմաթիվ արժեքավոր գործեր ձեռք են բերվել նրա ջանքերով: Աշխատությունները նվիրված են Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Հակոբ Գյուրջյանի, Հակոբ Հովնաթանյանի արվեստին: 1945թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: 2013թ. Հայաստանի ազգային պատկերասրահի բակում հանդիսավոր բացվել է Ռուբեն Դրամբյանի հուշատախտակը: