
Գալուստ Խանենց
Բանաստեղծ

Արա Բաղդասարյան
Նկարիչ-գարֆիկ

Ռուզան Ալավերդյան
Ճարտարապետ

Վահան Քոչար
Լուսանկարիչ

Գուրգեն Խանջյան
Արձակագիր, դրամատուրգ

Ավետիք Ավետիսյան
Գեղանկարիչ

Գրիգոր Գյարդուշյան
Կինոռեժիսոր

Սամվել Երվինյան
Ջութակահար

Վիգեն Ավետիս
Քանդակագործ

Արտակ Ալեքսանյան
Հաղորդավար, լրագրող

Ռոման Բաբայան
Դերասան

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ
Նվագախումբ
ՊԵՐՃ ԱԿՆՈՒՆԻ

4 դեկտեմբեր, 1921 - 3 մայիս, 1991
Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1932թ. տեղափոխվել է Հայաստան: 1941թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1957թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հեղինակ է 1000-ից ավելի կտավների: Գեղանկարչի ներաշխարհն իր գունային ամբողջ գամմայով արտահայտված է գարնանային («Ծաղկած ծիրանենին», 1957թ., «Ուռենին», 1961թ., «Թթենին», 1962թ., «Գարնանային էտյուդ», 1974թ.), աշնանային («Աշունը Նորքում», 1958թ., «Աշուն», 1967թ., «Աշնանային թոււի», 1968թ.), ձմեռային («Ձմեռային բնապատկեր», 1957թ., «Ձմեռը Երևանում», 1957թ., «Սևանը ձմռանը», 1968թ.) նկարաշարերում: Ստեղծել է նաև քաղաքային («Մեր բակը», 1959թ., «Բարեկամության փողոցը», 1967թ., «Կրակով», 1967թ., «Տոկիո», 1972թ.), բնաշխարհի («Սևանում», 1957թ., «Գառնի», 1958թ., «Արագած», 1964թ., «Հրազդանի բնապատկեր», 1965թ. և այլն) պատկերներ: Գործերից պահվում են ՀԱՊ-ում, մի շարք երկրների պատկերասրահների ֆոնդերում և հավաքածուներում: Մահացել է Երևանում: