Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԹԱԳՈՒՀԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դաշնակահար

28 հոկտեմբեր, 1887 - 10 հունիս, 1962

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է գրող Կոստան Զարյանի կինը: Ուսանել է Վենետիկի Բենեդետտո Մարչելլո երաժշտանոցում: Վերադառնալով Կ.Պոլիս` դասավանդել է ամերիկյան քոլեջում, հանդես եկել համերգներով: 1916-21թթ բնակվել Իտալիայում: 1922թ. ընտանիքի հետ հաստատվել է Հայաստանում: Դաշնամուր, հարմոնիա և երաժշտության տեսություն է դասավանդել Երևանի նորաստեղծ կոնսերվատորիայում: Հանդես է եկել նաև մենահամերգներով: 1923թ. վերադարձել է Եվրոպա, ունեցել համերգներ: Գրել է ֆրանսերեն հիշողություներ Կոստան Զարյանի մասին: 1936թ. վերջնակապես հաստատվել է Հռոմում, որտեղ էլ մահացել է: