Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ՌՈԲԵՐՏ ՄԱՎԻՍԱԿԱԼՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

14 մայիս, 1940 - 31 հոկտեմբեր, 2003

Ծնվել է Երևանում։ Եղել է կոմպոզիտոր, դիրիժոր Մելիք Մավիսակալյանի եղբայրը: 1965թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը: 1971-98թթ հայկական հեռուստատեսությունում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ` խմբագիր, բաժնի վարիչ, գիտահանրամատչելի հաղորդումների գլխավոր խմբագիր, «Լրաբեր» տեղեկատվական ծրագրի ղեկավար: Եղել է հեռուստառադիոպետկոմի նախագահի տեղակալը, «Հայաստան» և «Նորք» հեռուստաընկերությունների տնօրենը: Հեղինակել և վարել է այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են` «Հինգշաբթի», «15 օր», «Հարցեր», «6-րդ ստուդիա» և այլն: 1979թ-ից եղել է Հայստանի ժուռնալիստների միության անդամ: 1987թ. «Հայ ժողովրդի պատմությունը» հեռուստանախագծի համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Թղթակցել է «Ավանգարդ», «Երեկոյան Երևան», «Հայաստանի Հանրապետություն» պարբերականներին: 1998թ-ից եղել է «Արմենիա» հեռուստատեսության «Արմենիա հոթ-լայն» քաղաքական ծրագրի մեկնաբանը: 1990թ. մեկնել է ԱՄՆ-ի Ատլանտա քաղաք` «CNN» հեռուստաընկերության կենտրոնակայանում վերապատրաստվելու համար: 1991թ-ից եղել է Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության և Թեքեյան մշակութային միության անդամ: Թարգմանել է մի շարք գրքեր: Մահացել է Երևանում: