
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ՄԱՐՏԻՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

22 մարտ, 1926 - 12 նոյեմբեր, 1997
Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետություն բաժինը, ուր 1955թ-ից դասավանդել է: Եղել է պրոֆեսոր, 1952թ-ից` Հայաստանի Ճարտարապետների միության անդամ: Նրա նախագծերով կառուցվել են բազմաթիվ բնակելի շենքեր Երևանում, Էջմիածնում, Հրազդանում, «Հայճարտշին» ԳՀԻ-ի համալիրը (1957-64թթ) Երևանում, առողջարաններ Արզնիում (1968թ.), Ջերմուկում (1970թ., Ֆ.Վաղարշյանի հետ), Հանքավանում (1972թ.), մշակույթի տներ Սևանում (1970թ.), Եղեգնաձորում (1972թ., Զ.Սիմոնյանի հետ), Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանը Նոր Խարբերդում (1965թ., Հ.Խաչատրյանի հետ), վարչական շենք Էջմիածնում (1974թ., Ֆ.Վաղարշյանի հետ), մշակութային-հասարակական կենտրոն Ջերմուկում (1972թ., Զ.Սիմոնյանի հետ), Մեծամոր ավանի համալիրը (1969-80թթ), Հրազդանի կենտրոնի համալիրը (1979թ., Գ.Գրիգորյանի հետ) և այլն: Մշակել է Հայաստանի շոգ ցամաքային կլիմայի համար բնակարանների «պատշգամբ-մուտք» կոչված տիպը: Զբաղվել է Հայաստանի առողջավայրերի կառուցապատման տեսական և գործնական խնդիրներով, բնակելի շենքերի տիպաբանությամբ: Հեղինակ է մի շարք գիտական աշխատությունների: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1968թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: