Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ՄԱՆՈՒԿ ԱԼԱՋԱԼՈՎ

Գեղանկարիչ

8 հունիս, 1862 - 19 փետրվար, 1934

Էմանուել Ալաջալով

Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ` ՌԴ Դոնի Ռոստով): 1883-90թթ սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: 1902թ-ից դասավանդել է Ստրոգանովյան ուսումնարանում: Ապրել և ստեղծագործել է Մոսկվայում: Նրա ուսուցիչներն են եղել հանրահայտ ռուս նկարիչներ Ա.Սավրասովը, Վ.Մակովսկին, Ի.Պրյանիշնիկովը, որոնց շնորհիվ նրա մեջ սեր է ծնվել ռուսական բնապատկերների հանդեպ: Պատկերել է մերձմոսկովյան վայրերի բնությունը: Բնանկարներից են` «Իջևանատան մոտ», «Վաղ գարուն», «Ամառը գյուղում», «Լուսնկա գիշեր», «Ձմեռ», «Ձմեռը գյուղում», «Գարնանամուտ» (1900թ., Տրետյակովյան պատկերասրահ), «Ամառ» և այլն, որոնք քնարական են, իրենց բնույթով մոտ ռուսական բնանկարչության այն դպրոցին, որ գլխավորել է նրա ժամանակակից Ի.Լևիտանը։ Նկարչի գործերը ցուցադրվել են ռուս նկարիչների միության նկարահանդեսներում: 1893թ-ից եղել է Մոսկովյան նկարիչների ընկերության, 1927թ-ից` Ռեալիստ նկարիչների միության և «Среда» գեղարվեստական խմբակի անդամ: 1903թ. դարձել է Ռուս նկարիչների միության հիմնադիրներից մեկը: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: 1887թ. և 1889թ. արժանացել է փոքր, 1890-91թթ` մեծ արծաթե մեդալների: Գործերից պահվում են մի շարք երկրների թանգարաններում, Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար