Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԵՐՎԱՆԴ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Շեփորահար

Ծնվել է 1977թ. մայիսի 23-ին, Թբիլիսիում: Դաշնակահար և երգչուհի Նարինե Առաքելյանի ամուսինն է: 1992թ. ավարտել է տեղի թիվ 20 երաժշտական դպրոցը` Յ.Լյուբիչի դասարանը, 1996թ.` թիվ 1 երաժշտական տեխնիկումը` Օ.Կուտատելաձեի դասարանը: Նույն թվականին ընդունվել է Վրաստանի Պալիաշվիլիի անվան պետական կոնսերվատորիա: 1997թ. տեղափոխվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` Յ.Բալայանի դասարան, որն ավարտել է 2001թ.: 1997թ-ից տարբեր ժամանակահատվածներում աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, պետական ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ, ռադիոյի և հեռուստատեսության պետական նվագախմբերում: 2001թ-ից Հայաստանի պետական ջազ նվագախմբի առաջին շեփորահարն ու մենակատարն է: Համագործակցել, ելույթներ է ունեցել և ձայնագրվել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Կոնստանտին Օրբելյանը, Իգոր Բուտմանը, Ռամոն Ֆլորեսը, Վիկտոր Էսպինոլան, Արտո Թունջբոյաջյանը, Միշել Լեգրանը, Զիադ Ռահբանին, Չարլզ Դեյվիսը, Ադամ Ռապան, Ռոնի Բարրաքը, Ջուլիա Բուտրուսը, Արչի Պենյան և այլք: Համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Ռուսաստանում, Լիբանանում, Եգիպտոսում, ԱՄԷ-ում և այլուր: 1999-2003թթ, 2005թ., 2010-13թթ եղել է «Chico & Friends» բենդի անդամ, այնուհետև` երաժշտական ղեկավարը: 2008թ-ից հանդիսանում է «Reprise» խմբի անդամ: Մասնակցել է հեռուստատեսությամբ հեռարձակվող տարաբնույթ շոու-ծրագրերի: Նվագել է նաև սոլո դասական ծրագրով այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են` Երևանի պետական օպերային, Հայաստանի և Ռուսաստանի պետական կամերային և այլ նվագախմբերը: 2010թ. կնոջ հետ հիմնել է «Con Alma» բենդը: 2014թ. արժանացել է Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործչի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար