Էդուարդ Հյուրմյուզյան

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Պողոս Ղուկասով

Ճարտարագետ, հրատարակիչ, գործարար

Վասիլ Ղորղանյան

Երաժշտագետ

Հայկ Բադիկյան

Քանդակագործ

Քնարիկ

Դերասանուհի

Մարիա Գորիչևա

Դերասանուհի

Առնո Բաբաջանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սուրեն Աղաբաբյան

Գրականագետ

Ալմաստ Զաքարյան

Գրականագետ, գրաքննադատ

Լևոն Քոչարյան

Կինոռեժիսոր

Սոկրատ Խանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Լևոն Միրիջանյան

Բանաստեղծ

Անատոլի Պապանյան

Գեղանկարիչ

Տիգրան Ալիխանով

Դաշնակահար

 

 

 

 

ՎԱՐՍԵՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Թատերագետ

17 ապրիլ, 1926 - 1 հոկտեմբեր, 2019

Ծնվել է Հայաստանի Թազագյուղ բնակավայրում (այժմ` ՀՀ Այնթապ): Եղել է դերասան Զարեհ Տեր-Կարապետյանի կինը: 1942թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: 1944-49թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում: 1953-63թթ վարել է ժողստեղծտան հանրապետական թատերական բաժինը: Տևականորեն մասնակիցը լինելով թատրոնի աշխատանքներին` հիմնադրման օրվանից (1957թ.) պեղել, հավաքել է եթեր գնացած ու կորած ներկայացումները, ժամանակակարգել և վերականգնել երկացանկը (800-ից ավելի), ստեղծել էկրանի թատրոնի տարեգրությունը, նրա հիման վրա` «Հեռուստաթատրոնի 40-ամյա ուղին» երկհատոր հիմնարար աշխատությունը (2004թ., 2007թ.): Նրա վաստակն ակնառու է նաև փափազյանագիտության և շեքսպիրագիտության մեջ: Հեղինակել է «Առաջին հայ դերասանուհիները» (1994թ.), «Հեռուստատեսային թատրոնի գործիչները» (1986թ.), «Մարուսյա Թամրազյան» (1976թ.), «Զավեն Տատինցյան» (1981թ.), «Թաթուլ Դիլաքյան» (1986թ.), «Մետաքսյա. ալբոմ-ժողովածու» (2002թ.), «Մեր Փափազը, մեր Շեքսպիրը, մեր կռիվը» (2002թ.), «Ֆարիդը» (զոհված ազատամարտիկ Հ.Սրապյանի հետ, 1997թ.), «Վիլյամ Սարոյանը հայ թատրոնում» (2010թ.) աշխատությունները: Նրա գրչին են պատկանում տեղական և ռուսական մամուլում հրատարակված 1600-ից ավելի հոդված, որոնցում արծարծում է հայ բեմարվեստի ու թատերգության պատմության և տեսության հարցերը: 2006թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.` ՀՀ թատերական գործիչների միության ոսկե մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար