Գևորգ Գրիգորյան

Գեղանկարիչ

Սամսոն Գասպարյան

Երաժշտագետ

Մոկո Հակոբյան

Կինոռեժիսոր

Արփենիկ Ղափանցյան

Գեղանկարչուհի

Վիլյամ Պետրոսյան

Քանդակագործ

Վիգեն Բաբայան

Բանաստեղծ, հրապարակախոս

Գարիկ Ղազարյան

Հաղորդավար, դերասան, դրամատուրգ

Արման Գևորգյան

Կինոռեժիսոր

Լայանա

Երգչուհի

Վարդան Հարությունյան

Դաշնակահար, կոմպոզիտոր

 

 

 

 

ՀՐԱՅՐ ԻՍԱԲԵԿՅԱՆ

Ճարտարապետ

4 հունվար, 1906 - 1 մայիս, 1996

Ծնվել է Արևելյան Հայաստանի Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիայում): Եղել է գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանի եղբայրը: 1932թ. ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը: 1932-37թթ դասավանդել է նույն ինստիտուտում, մասնակցել Մոսկվայի վերակառուցման գլխավոր հատակագծի (1935թ.), «Իզմայլովո» մարզադաշտի նախագծերի մշակմանը: 1945-56թթ եղել է Հայպետնախագիծ ինստիտուտի ճարտարապետահատակագծային արվեստանոցի ղեկավար: 1945թ-ից դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Հեղինակ է Դիլիջան (1939թ.), Ալավերդի (1946թ.), Կապան (1949թ.), Արզնի (1954թ., համահեղինակ), Լենինական (1959-61թթ) քաղաքների և այլ բնակավայրերի գլխավոր հատակագծերի, «Հայկական ռենեսանսի ճարտարապետությունը» մենագրության (1990թ.): 1950-61թթ նրա նախագծերով Հայաստանի տարբեր շրջաններում իրականացվել են բազմաթիվ կառույցներ: 1975թ-ից եղել է ճարտարապետության թեկնածու: 1958թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման: Մահացել է Կիևում, թաղված է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար